Երեթշաբթի, 24 Հունիսի 2014 19:40
ՌԵՍՈ ապահովագրական ընկերության` արտասահման մեկնողների ապահովագրության ամբողջական փաթեթը
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերության տուրիստների ապահովագրության պայմանագիրն արտասահման մեկնողներին հնարավորություն է տալիս արտերկրում խուսափել որոշ անսպասելի ծախսերից, որոնք կարող են առաջանալ անհաղթահարելի ուժի ազդեցության պայմաներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, խոսքը գնում է այն ծախսերի մասին, որոնք տեղի են ունենում ուղևորության ընթացքում, կապված, մասնավորապես, հիվանդությունների և կոտրվածքների հետ (բժշկական ծախսեր, այդ թվում նաև հոսպիտալացում, ատամնաբուժական ծախսեր, իրավական խորհրդատվություն` փաստաթղթերի կորստի կամ գողության դեպքում) ծանրոցի կորստյան հետ, ինչպես նաև մահվան դեպքում մարմինը հայրենիք տեղափոխելու հետ:
ՌԵՍՈ ապահովագրական ընկերության տուրիստների ապահովագրությա ծրագիրը բաղկացած է երեք փաթեթներից` EASY, COMFORT և VIP: Ապահովագրության պայմանագիրը կնքվում է ոչ պակաս, քան 3 օր ժամկետով: Պայմանագիրը կնքելու համար պահանջվում են միայն անձնագրային տվյալները (անձնագրի պատճենը):
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների ստացման համար անհրաժեշտ է այցելել ընկերությա կայք` http://reso.am/arm/1/29/chast.corp.html կամ զանգահարել (374 60) 275-757:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալով` 5.8 մլրդ.դրամ, ՌԵՍՈ ընկերությունը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ զբաղեցնում է երրորդ տեղը շուկայում, տարեկան աճը`12%: Բժշկական ապահովագրության գծով ընկերությունն զբաղեցնում է առաջին տեղը, ավելի քան 3 մլրդ դրամ է, տարեկան աճը`13%: Արտասահման մեկնողների ապահովագրության գծով ընկերության պորտֆելը 2013 թվականի ավարտին կազմել է 12.6 մլն դրամ: Ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալըտ 2014-ի հունվարի 1-ին կազմել է 3,3 մլրդ դրամ, տարեկան աճը`2 անգամ: Ընդ որում, բժշկական ապխահովագրության գծով հատուցումները կազմել են 1,7 մլրդ դրամ (2 տեղը շուկայում), զգալի տարեկան աճով, իսկ արտասահման մեկնողների ապահովագրության գծով` 2.1 մլն դրամ: Հայստանում գործող ապահովագրական 18 դասերից ՌԵՍՈ-ն աշխատում է 11-ով:
Նշենք, որ «ՌԵՍՈ» ՓԲԸ Հայաաստանի ապահովագրական շուկայում գործում է 2009 թվականի հունվարից: Ընկերության բաժնետերերն են`«Պոլիգրաֆիա» ՓԲԸ (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն) - 50% և «ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիթի Փարթներս Լիմիտեդ» ՍՊԸ (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն) - 50%: