Ուրբաթ, 4 Հուլիսի 2014 17:59
Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները շարունակում են կայուն ձևով նվազել
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրված տոկոսադրույքների նվազումն 2013 թվականի վերջին շարունակվել է նաև 2014-ի առաջին կիսամյակում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, առաջնային շուկայում մինչև մեկ տարի շրջանառությամբ պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությամբ հունիսի 18 - ին կազմել է 7.79%, 2-րդ եռամսյակում նվազելով 0.26 տոկոսային կետով, իսկ մայիսի ցուցանիշի համեմատ` 0.2 տոկոսային կետով: Միջբանկային շուկայում միջնաժամկետ ռեպո տոկոսադրույքը կազմել է 7.4%, եռամսյակում նվազելով 1.1 տոկոսային կետով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.4 տոկոսային կետով: Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 6.8%, 2-րդ եռամսյակում նվազելով 1.22 տոկոսային կետով, իսկ հունիսին, մայիսի համեմատ, 0.8 տոկոսային կետով:
Ըստ աղբյուրի, արտարժույթի շուկայում երկրորդ եռամսյակում, ինչպես նաև հունիսին արձանագրվել է համաշխարհային արժույթների համեմատ ՀՀ դրամի ամրապնդում: Այսպես, հունիսի 18 – ի դրությամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 410,6 դրամ / 1 դոլար, 2-րդ եռամսյակում նվազելով 0.96%, իսկ մեկ ամսում` 0.67%: Դրամի ռեվալվացիան եվրոյի նկատմամբ 2-րդ եռամսյակում կազմել է 3%, իսկ հունիսին` 2.1%: Դրամի փոխարժեքը Եվրոյի նկատմամբ ձեւավորվել է 556,6 դրամ/1EUR: Ռուսական ռուբլու նկատմամբ դրամը 2-րդ եռամսյակում թուլացել է 4,4%, իսկ հունիսին` 0.1%, ձեւավորվելով 11.9 դրամ/1RUR մակարդակում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 24-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր 0.25 տոկոսային կետով, մինչև 7%: