Հինգշաբթի, 26 Հունիսի 2014 18:00
«Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդատուները կմասնակցեն դեպի Եգիպտոս 2 ուղեգրի խաղարկությանը
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդատուները կմասնակցեն դեպի Հուրգադա 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկությանը: Ուղեգրերը հնարավորություն կտան մեր ավանդատուներին 7-օրյա անմոռանալի հանգիստ անցկացնել Կարմիր ծովի հրաշալի հանգստավայրերից մեկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
խաղարկությանը կմասնակցեն սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ 500 հազար ՀՀ դրամ, 1000 ԱՄՆ դոլար կամ Եվրո նոր ավանդ ներդրած կամ գործող ավանդը համալրած բոլոր ավանդատուները:
«Անելիք Բանկն իր տարբեր ավանդատեսակներից օգտվող ավանդատուների համար բազմիցս իրականացրել է ակցիաներ, որոնք նրանց ուղեգրեր շահելու հնարավորություն են տվել: Այս անգամ որոշվեց նման հնարավորություն ընձեռել մեր բոլոր ավանդատուներին և սրանով հաճելի անակնկալ մատուցել վերջիններիս: Կարծում եմ, շահող ավանդատուները կկտրվեն առօրյա հոգսերից և կանցկացնեն հիանալի հանգիստ Կարմիր ծովի ափին»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը և ավելացրել, որ խաղարկությունը կկայանա օգոստոս ամսին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկրի Ֆինանսական Վարկանիշի, Անելիք Բանկի ընդհանուր պարտավորությունները 2014 թվականի ապրիլի 1-ին կազմել են 51.1 մլրդ դրամ, առաջին եռամսյակում աճելով մոտ 10%: Դրանց կառուցվածքում ժամկետային ավանդները կազմել են մոտ 62% կամ 31.5 մլրդ դրամ, տարեկան աճը`25%, իսկ միայն առաջին եռամսյակում`20%: Բանկի ժամկետային ավանդների պորտֆելում գերակշռում են ֆիզիկական անձանց միջոցները` 26.7 մլրդ դրամ, տարեկան աճը`12,2%:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank SAL-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95% - ից ավելացրեց մինչև 100%: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: