Երեքշաբթի, 8 Հուլիսի 2014 16:03

Մարինե Կարապետյան. Ամերիաբանկը խոշոր բիզնեսի մասին. խնդիրներ և լուծումներ

Մարինե Կարապետյան. Ամերիաբանկը խոշոր բիզնեսի մասին. խնդիրներ և լուծումներ

ԱրմԻնֆո. Ներկայումս խոշոր բիզնեսը Հայաստանում որոշակի դժվարություններ է ապրում, որոնք փորձագետները համարում են ժամանակավոր երևույթ և հիմնականում դրանք կապում են մակրոտնտեսական իրավիճակի հետ: Թե ինչպե՞ս են բանկերը վերաբերվում խոշոր բիզնեսի պրոբլեմներին և պատրա՞ստ են արդյոք աջակցել իրենց գործընկերներին, ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում այս մասին է պատմում Ամերիաբանկի խոշոր բիզնեսի վարկավորման բաժնի ղեկավար Մարինե Կարապետյանը:

Դուք խոշոր փոխառուների հետ աշխատելու մեծ փորձ ունեք, հետևաբար խնդրում ենք հարցազրույցի ընթացքում հանդես գալ որպես անկախ փորձագետ և բացատրել, թե ինչո՞ւ փոխառուների նկատմամբ այդպիսի պահանջկոտության ու որոշակի կոշտության պայմաններում բանկերը չկարողացան կանխատեսել խոշոր բիզնեսի մարտահրավերները: Իսկ արդյունքում, առաջին եռամսյակում բանկերի շահույթը կրճատվեց գրեթե մեկ երրորդով: Այնուամենայնիվ, ո՞րն էր այստեղ բանկերի վրիպումը:

Գնահատելով փոխառուի ֆինանսական վիճակը, բանկերը երբեք չպետք է անտեսեն մակրատնտեսական ցուցանիշները, քանի որ դրանց փոփոխությունը ցույց է տալիս մոտեցող ճգնաժամի մոտեցումը, կամ էլ այս կամ այն ոլորտի անկումը: Իսկ երբ բանկը կատարում է փոխառուի վիճակի խորը վերլուծություն, ներառելով նաև տվյալ բիզնեսի վրա մակրոտնտեսական կոնյունկտուրայի ազդեցությունը, ապա սկզբնական փուլում սպառնալիքների և ռիսկերի բացահայտումն ավելի քան հնարավոր է: Իսկ այստեղ կարևոր նշանակություն ունի պոտենցիալ փոխառուների սթրես-թեստավորումը, որը թույլ է տալիս բացահայտել նրա խոցելիությունը երկրում և աշխարհում փոփոխվող տնտեսական իրավիճակի նկատմամբ, ընդհանրապես:

Իսկ ի՞նչ են ասում սթրես-թեստավորման արդյունքները մեր փոխառուների պարագայում: Նշեք հայրենական տնտեսության այսօրվա ամենախոցելի ոլորտները:

Սկսած 2010 թվականից արտաքին և ներքին ճգնաժամերի նկատմամբ մեր ցանկում ամենախոցելի ընկերություններն են կառուցապատողները, ինչպես նաև նրանց մատակարարները: Ճգնաժամի հետևանքով էապես նվազեց ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև Սփյուռքի ներկայացուցիչների գնողունակությունը, որոնք հիմնականում բնակարաններ էին գնում էլիտար շենքերում, ինչպես նաև իրենց ազգակիցներին օգնում էին բնակարանների գնման հարցում: Արդյունքում, այսօր մատերի վրա կարելի է հաշվել Երևանում ամբողջովին բնակեցված բազմաբնակարան էլիտար շենքերի քանակը: Այսինքն, շինարարության ոլորտում մինչև ճգնաժամը ներդրվել էին մեծ գոմարներ, բայց դրանց վերադարձն առայժմ չի հաջողվում:

Մենք ժամանակին կարողացանք բացահայտել այդ ոլորտի դժվարությունները և փորձեցինք կրճատել ոչ միայն կառուցապատողներին ու շինանյութեր արտադրողներին տրամադրվող վարկերի ծավալները, այլ նաև դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը:

Բիզնեսը լրացուցիչ ֆինանսավորման նպատակով դիմում է երկու դեպքում`երբ առաջացել են ֆինանսական դժվարություններ և անհրաժեշտ է մարել պարտքերը, կամ էլ`երբ բիզնեսն աճում է: Իսկ բանկերն աշխատում են վարկեր տրամադրել հիմնականում եկամտաբեր բիզնեսին, այսինքն`ընդլայնման նպատակով: Ստացվում է, որ բիզնեսի մի շատ կարևոր օղակ հաճախ մնում է առանց բանկային ֆինանսավորման: Շա՞տ են արդյոք հայտերն աճող ձեռնարկություններից:

Բանկին են դիմում ամենատարբեր փոխառուներ, տարբեր նպատակներով, ինչպես նոր բիզնես հիմնելու և գործողը զարգացնելու, այնպես էլ բիզնեսի ֆինանսական սանացիայի նպատակով: Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը 2013 թվականի վերջին հասավ մոտ 350 մլն.ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (վարկային գծերի, օվերդրաֆտների հետ միասին, առանց լիզինգի և ֆակտորինգի), ընդ որում, խոշոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմեց դրա 76%-ը: Ներկայումս Ամերիաբանկի կորպորատիվ պորտֆելը կազմում է մոտ 390 մլն.ԱՄՆ դոլար, իսկ խոշոր ձեռնարկություններին տրամադրված վարկերը` 280 մլն.ԱՄՆ դոլար:

Ինչպես ցանկացած բիզնես, բանկային գործունեությունը նույնպես հետապնդում է եկամուտ, հետևաբար, բանկի համար նույնպես կարևոր է բիզնեսում հաջողակ լինելը, ինչպես ընկերությունների համար, որոնք վարկ ստանալու նպատակով դիմում են բանկին: Բացի այդ, բանկերը պատասխանատվություն են կրում նաև այն միջոցների համար, որոնք նրանց վստահում են ավանդատուներն ու ներդրողները, և այս առումով մենք պարզապես չունենք սխալվելու իրավունք: Հետևաբար, մեղադրել բանկերին, որ նրանք հիմնականում ֆինանսավորում են վարկունակ բիզնեսը, համաձայնվեք, արդարացի չէ:

Ըստ Ձեր հետազոտությունների, ներկայումս ո՞ր բիզնեսն է ցուցադրում աճ:

Հետազազոտելով տնտեսության տարբեր ոլորտներ, մենք եկանք եզրակացության, որ այսօր աճի ամենամեծ ներուժն ունեն այն ընկերույթունները, որոնք գործում են գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, ջերմոցային տնտեսությունները, անասնապահական ֆերմաները, վերամշակման արդյունաբերությունը, ինչպես նաև էներգետիկան, մասնավորապես, վերականգնվողը:

Այսինքն ընտրել եք այն ոլորտները, որոնցում դեռևս կարելի է դիտել մրցակցությո՞ւն:

Ոչ այնքան: Օրինակ, էներգետիկայի ոլորտում դժվար է խոսել մրցակցության մասին, քանի որ էներգետիկ պրոդուկցիայի միակ սպառողը «Հայաստանի էլցանցեր» ընկերությունն է, և էլեկտրաէներգիայի սակագներն էլ սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հետևաբար, էներգետիկայի համար կարևոր չափանիշը ոչ թե մրցակցությունն է, այլ երաշխավորված սպառումը: Ագրարային ոլորտի համար մրցակցությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է այն, որ այսօր կա գյուղատնտեսական ապրանքների արտահանման հնարավորություն: Ներքին սպառումը նույնպես բավականին բարձր է:

Ինչպե՞ս է փոխվել, այսպես կոչված, արտահանումային կողմնորոշում ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակը: Չէ՞ որ այժմ նրանց համար կանաչ լույս են ապահովում…

Օրինակ, մեր հաճախորդների գործերն ընթանում են դեպի վեր: Մասնավորապես, խոսքը գնում է ջերմոցային տնտեսությունների մասին: Վերջին ժամանակներս մենք էապես ավելացրել ենք այդ նախագծերի վարկավորումը: Իսկ 2 տարի առաջ դրանց ֆինանսավորոմը համարվում էր ռիսկային, քանի որ այդ տնտեսություններն, ըստ էության, ստեղծվեցին զրոյից:

Հարկային մեծ բեռը ձեռնարկություններին ստիպում է վարել կրկնակի հաշվապահություն: Արդյո՞ք դա բանկերին չի խանգարում պոտենցիալ փոխառուների ֆինանսական վիճակը և բանկի վարկային ռիսկը պատշաճ կերպով գնահատելիս:

Կրկնակի հաշվապահությունն, իհարկե, մեծ պրոբլեմն է ստեղծում բիզնեսի ֆինանսական վերլուծության ընթացքում, քանի որ առաջանում է ֆինանսական ինֆորմացիայի արժանահավատության խնդիրը: Բայց չի կարելի չնկատել, որ վերջին տարիներին մեր տնտեսությունն ընթանում է եկամուտների լեգալացման ճանապարհով, կրճատելով ստվերային տնտեսության մասնաբաժինը, ինչը բարձրացնում է նաև մեր վերլուծության որակը և կանխատեսումների արժանահավատությունը: Բացի այդ, շատ բանկեր, այդ թվում նաև Ամերիաբանկը, փոխառուից պահանջում են աուդիտորանկան եզրակացություն, որը երաշխավորում է նրա ֆինանսական ինֆորմացիայի արժանահավատությունը:

Ինչպիսի՞ դժվարությունների կարող են բախվել բանկեըը կառավարության վերջերս կայացրած որոշման կապակցությամբ, որով վերացվեց պարտադիր աուդիտի անցկացումը:

Շատ ընկերություններ աուդիտ են անցկացնում ոչ միայն օրենքի պահանջով, այլ իրենց փայատերերին ու բաժնետերերին արժանահավատ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու նպատակով: Այսինքն, ընկերությունների մի մասը շարունակում է աուդիտի անցկացման պրակտիկան և կարող է այն ներկայացնել բանկի պահանջով:

Կարելի՞ է արդյոք վստահորեն հայտարարել, որ մեգառեգուլյատորի որոշ պահանջներ, օրինակ, փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման առումով, կարող են բանկերի համար լինել ոչ այնքան ձեռնտու`տնտեսության իրական հատվածը վարկավորելիս:

Բանկային ոլորտը հանդիսանում է ամենակազմակերպվածներից մեկը: Արդյունավետ է նաև ոլորտի օրենսդրությունը: Եվ այստեղ մեծ է Կենտրոնական բանկի ավանդը: Պատասխանելով Ձեր հարցին նշեմ, որ մեգառեգուլյատորի պահանջները չեն սահմանափակում իրական հատվածի վարկավորման աճը, հարցն, ավելի շուտ, կայանում է նրանում, որ ԿԲ սահմանափակումները վերաբերվում են մեկ վարկառուի ու նրան փոխկապակցված անձի վարկի առավելագույն գումարի սահմանաչափին: Իսկ համապատասխան նորմատիվը սահմանվել է բանկի կապիտալի 20%-ի չափով:

Հայաստանը մեծ երկիր չէ, և ազգակցական հարաբերությունները, հատկապես խոշոր բիզնեսում, տարածված երևույթ է: Բայց դա չի նշանակում, որ երկու «ազգակցական » բիզնեսներ (որոնց հիմնադիրներն ազգակցականներ են) ունեն ընդհանուր տնտեսական շահեր, քանի որ հաճախ դրանք տնտեսապես ոչ մի կերպ չեն խաչվում, և այդ առումով նրանց վարկավորումը բանկի համար ռիսկեր չի էլ պարունակում: Ընդ որում վերը նշված նորմատիվի շրջանակներում ազգականներ են հանդիսանում ոչ միայն անմիջական ազգականները, այլ նաև, օրինակ, տեգրը, աները, զոքանչը: Կարծում եմ, որ այս սահմանափակումը կապում է բանկի ձեռքերը:

Այդ նորմատիվը վերանայելու նպատակով Դուք, հավանաբար, դիմել եք Կենտորանական բանկին:

Համատեղ քննարկումների ընթացքում բանկը ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ իր մոտեցումները, բայց դա երկար գործընթաց է, որը պահանջում է բանկային ողջ կառույցի երկարատև ու խորը վերլուծություն:

Վերջին ժամանակներս բանկերը հաճախ են հայտարարում դեպի հաճախորդն իրենց կողմնորոշման մասին: Ընդ որում, բանկի նման դիրքորոշման հիմնական բնութագիրը պետք է լինի, հավանաբար, առաջարկվող բանկային ծառայությունների արժեքը: Այս համատեքստում, չե՞ք կարծում արդյոք, որ մեր բանկերի հայտարարությունները մի փոքր համարձակ են:

Խոսելով դեպի հաճախորդն ունեցած կողմնորոշման մասին, մենք, առաջին հերթին, պետք է հաշվի առնենք, որ առաջարկվող բանկային ծառայություններն ունեն տարբեր նպատակներ և հաշվարկված են շուկայի տարբեր հատվածների համար: Այս առումով, խոսելով տարբեր գործառնութոյւնների և ՓՄՁ վարավորման մասին, հնարավոր է, որ ավելի ճիշտ կլիներ ղեկավարվել հաճախորդի նկատմամբ տվյալ ծառայության/պրոդուկտի առաջնահերթությունով, ինչը ենթադրում է պրոդուկտի/վարկավորման տրամադրման հեշտացված կանոնակարգ, փոխառուից վարկի ձևակերպման համար պահանջվող փաստաթղերի ցանկը նվազագույնին հասցնելու հնարավորություն, ինչպես նաև վարկի տրամադրման մասին որոշման կայացման ժամկետի կրճատում, ինչն էլ մենք անում ենք: Խոշոր փոխառուների պարագայում բանկը կիրառում է համակարգային մոտեցում, որն ուղղված է տվյալ հաճախորդի ֆինանսական կարիքների բավարարմանը, ինչը ոչ մի պարագայում չի ենթադրում միայն տոկոսադրույքների նվազեցում` դեմպինգային մրցավազքերին մեր բանկը չի մասնակցում: Մենք փորձում ենք օգնել հաճախորդին` իրեն համար ամենաօպտիմալ և շահավետ ֆինանսավորման ընտրության հարցում: Բացի այդ, բանկը կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներին ու նրանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ: Այսպիսով, կարող եմ վստահորեն պնդել, որ Ամերիաբանկը ոչ միայն հայտարարում է հաճախորդային կողմնորոշման քաղաքականության կողմնակիցը լինելու և հաճախորդի ֆինանսական կարիքներն առավելագույնս բավարարելու մասին, այլ դա իրականացնում է նաև գործնականում:

Ինչո՞վ է պայմանավորված բանկի նման քաղաքականությունը: Չէ՞ որ, վերջիվերջո, որքան էժան է պրոդուկտը, այնքան գրավիչ է:

Դա այնքան էլ այդպես չէ: Մենք փորձում ենք հասկանալ հաճախորդի իրական կարիքները, առաջարկելով նրան վարկային զանազան պրոդուկտներ, մասնավորապես, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր, վարկային գծեր, օվերդրագտներ, որոնք շատ հաճախ համատեղվում են առևտրի ֆինանսավորման գործիքների` երաշխիքների, կրեդիտիվների, լիզինգի և ֆակտորինգի հետ: Եթե, օրինակ, հաճախորդն արտասահմանից պատվիրել է սարքավորում և իսկույն պետք է կատարի կանխավճարը, մենք նրան առաջարկում ենք ձևակերպել ակրեդիտիվ, որի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան վարկինը: Ու քանի դեռ սարքավորումը չի հասել հաճախորդին, նրա համար գործում է արտոնյալ տոկոսադրույքը: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նաև ձևակերպել վճարման հետաձգումով ակրեդիտիվ: Իրականում, բանկն ունի բազմաթիվ կոմբինացված պրոդուկտներ, քանի որ նման մոտեցումները հնարավորություն են տալիս նվազեցնել հաճախորդի ֆինանսական ծախսերը, միաժամանակ ապահովելով եկամտաբերության բավականաչափ մակարդակ:

Ինչպե՞ս է խոշոր բիզնեսը բաժանված բանկերի միջև: Քանի՞ խոշոր հաճախորդ ունի Ամերիաբանկը:

Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների կեսից ավելին հանդիսանում է Ամերիաբանկի հաճախորդը: Նշեմ, որ խոշոր բիզնեսին տրամադրվող վարկերի ծավալով բանկն արդեն քանի երրորդ տարին է, ինչ հանդիսանում է շուկայի առաջատարը: Չնայած այն բանին, որ վերջին տարիներին բանկի քաղաքականությունն ուղղված է նաև ՓՄՁ բիզնեսի զարգացմանը և մանրածախի վարկավորմանը, այնուամենայնիվ, բանկի վարկային պորտֆելում առյուծի բաժինը կազմում են խոշոր բիզնեսին տրամադրվող վարկերը:

Վերջին տարիներին բիզնեսում սկսել են ավելի հաճախ վստահել կանանց: Այդ թեմայով կան զանազան հետազոտություններ, որոնց արդյունքները խոսում են այն մասին, որ կանանցի դիվանագիտությունը թույլ է տալիս ավելի արդյունավետորեն լուծել բիզնեսում առաջացած խնդիրները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գնահատականներին և տեսնո՞ւմ եք արդյոք տարբերություն` ղեկավարման ձեր և տղամարդ գործընկերների ոճերի միջև:

Կարծում եմ, որ այս հարցում գենդերային հատկանիշի հիման վրա բաժանումը մեծ նշանակություն չունի: Եթե խոսենք, օրինակ, վարկային մասնագետի աշխատանքի մասին, ապա շատ կարևոր է ունենալ պրակտիկ փորձի վրա հիմնված պրոֆեսիոնալ կոմպետենցիա, ինտուիցիա և բնազդ: Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ փոխառուն ունեցել է ֆինանսական բարձր արդյունքներ, բայց բնազդորեն` վստահություն չի ներշնչել: Եվ խորը վերլուծության արդյունքում պարզվել է, որ այդ գեղեցիկ թվերի ետևում թաքնված են մեծ պրոբլեմներ:

Եվ վերջին հարցը: Որքա՞ն է միջազգային կառույցներից Ամերիաբանկի ներգրաված վարկերի ծավալը: Ստացվո՞ւմ է արդյոք հաջողությամբ տեղաբաշխել ներգրավված միջոցները:

Սկզբում նշեմ, որ բանկը շատ սերտորեն է համագործակցում միջազգային կառույցների հետ և ունի ներգրավված վարկերի բավականին մեծ ծավալ: Այդ վարկերը հիմնականում ուղղվում են ՓՄՁ ոլորտի, վերականգնվող էներգետիկայի, իսկ վերջերս, նաև` էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորմանը: Բոլոր այդ վարկերն էլ, որոնց ընդհանուր ծավալն այսօր կազմում է 273 մլն.դոլար, հաջողությամբ տեղաբաշխված են: Եվ դա ևս կրկին անգամ ապացուցում է, որ բանկը կարողանում է հաջողությամբ կատարել իր առջև դրված խնդիրները:

Էլիտա Բաբայան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.01.2026
RUB4.83-0.01
USD380.83-0.32
EUR444.28-1.09
GBP512.94-0.39
CAD274.31-0.37
JPY23.98-0.17
CNY54.59-0.07
CHF476.99-1.18