Հինգշաբթի, 10 Հուլիսի 2014 16:35
HSBC Բանկ Հայաստանը մրցանակներ է շնորհել առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդներին
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը հուլիսի 10 –ին մրցանակներ է շնորհել առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդներին, որոնք 2013 թվականին ցույց են տվել լավագույն արդյունքները.
2013 թվականի արդյունքներով Grand Prix-ին է արժանացել «Արմենիա Վայն» խոշորագույն գինեգործական ընկերությունը: Ընկերությունը հիմնվել է 2008 թվականին մասնագիտանում է գինեգործության, կոնյակագործության և ողու արտադրության ոլորտներում: Ընկերությունն ունի իր սեփական խաղողի այգիները, ինչպես նաև խաղող է մթերում Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերից (արտադրանքը` «Արենա» գինիները): Մրցանակը շնորհվեց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, գինեգործ-խորհրդատու Ժան-Բատիստ Սուլեին (Jean-Baptiste Soula): Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Չեխիա, Լիտվա, Միացյալ Նահանգներ և Կանադա: Արտահանման ամենամեծ ծավալներն ընկնում են Ռուսաստանին: HSBC Հայաստան Բանկի հետ ընկերության համագործակցույթունն սկսվել է 2013 թվականին: Ի դեպ, այս անվանակարգի հաղթողներն ունեն առևտրի ֆինանսավորման ամենադիվերսիֆիկացված պորտֆելը, համարվում են լավագույն բանակցողները և HSBC տարբեր բանկերում կիրառում են առևտրի ֆինանսավորման ամենազանազան գործիքներ:
«Միջազգային առևտրի մրցանակ»-ը բաժին է ընկել «Դերժավա-Ս» ընկերությանը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ներկրողներից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին և հանդիսանում է բացառիկ մատակարարն ու դիստրիբյուտորն այնպիսի համաշխարհային բրենդերի, ինչպիսիք են` հայտնի LACOSTE (Ֆրանսիա), MARS (ԱՄՆ), «WRIGLEY» (ԱՄՆ) և «COLGATE-PALMOLIVE" (ԱՄՆ) ընկերությունները: Ընկերության արտադրանքի ներկրման աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը: Համագործակցությունը HSBC հետ սկսվել է 2001 թվականից:
«Նոր հաճախորդ» մրցանակը շնորհվել է Ucom ընկերությանը, որը հիմնվել է 2007 թվականին, Հայաստանում, և ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ ծառայություններ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ընկերությունը մշտապես ներդրումներ է կատարում ցանցի արդիականացմանը և ծառայությունների շարքի ընդլայնմանը: UCOM-ը առևտրի ֆինանսավորման գործարքներ է կնքում HSBC խմբի բազմաթիվ բանկերի հետ: Ընկերությունն ունի նաև մատակարարների լայն աշխարհագրություն, ընդգրկելով Անգլիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Շվեդիան, Չեխիան, ԱՄՆ և Թայվանը: Համագործակցություն HSBC հետ սկսվել է 2013 թվականից:
«Բանկի գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակը» շնորհվել է «Առողջ սունկ» ՍՊԸ-ին, որը մասնագիտանում է սնկաբուծությամբ, զբաղեցնելով Հայաստանի սնկի շուկայի 80%-ը, իսկ Վրաստանի սնկի շուկայի` 90% - ը: 2010 թվականին ընկերությունը Վրաստանում հիմնադրել է «Tetri Kudi» ՍՊԸ-ն: Համագործակցությունը HSBC հետ ընկերությունն սկսել է 2004 թվականից: Այս անվանակարգում պարգևատրվում են այն ընկերույթունները, որոնք ունեն HSBC Բանկն Հայաստանի հետ աշխատելու բազմամյա փորձ:
Նշենք, որ HSBC-ն առևտրի ֆինանսավորմամբ է զբաղվում արդեն մեկուկես դար (սկսած 1865 թ.): Դեռ 19-րդ դարի կեսերին HSBC առևտրի գործարքներ է ֆինանսավորել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի գործարարների միջև: Այսօր բանկը հանդիսանում է առևտրի ֆինանսավորման միջազգային առաջատար, ընդգրկելով այդ շուկայի 10%-ը: Աշխարհագրական լայն ներկայությունը Խմբին հնարավորություն է տալիս ներթափանցել միջազգային շուկայի մոտ 77%-ին: HSBC հաճախորդները կարող են իրենց գործարքները կնքել ավելի քան 60 երկրներում: Խումբն ամբողջ աշխարհով մեկ րոպեի ընթացքում կտարում է 1 մլն.դոլարի առևտրի գործարք: Առևտրի ֆինանսավորման գծով HSBC-ում ներգրավված է 5800 աշխատող: HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են` HSBC Europe B.V.`70% և Wings Establishment-ը` 30%: