Ուրբաթ, 11 Հուլիսի 2014 14:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի բարեխիղճ վարկառուները կարող են ետ ստանալ ապառիկ վարկերի համար վճարած տոկոսների 10%
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր բարեխիղճ հաճախորդների համար մշակել է հատուկ առաջարկ` «Սուպերդրույք», որի շրջանակում ապառիկ վարկավորման ողջ գումարի մարումից հետո բանկը վերադարձնում է վարկառուին վճարված տոկոսների ընդհանուր գումարի 10%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այժմ բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ ՎՏԲ-Հայաստան Բանկի 700 առևտրի կետերում առանց կանխավճարի` սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, կատարել ամենամսյա վճարումներ ինչպես հարկն է և վարկի ամբողջական մարումից հետո ետ ստանալ վարկի համար վճարած տոկոսների 10%:
Նշենք որ վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է հաշված րոպեների ընթացքում, վարկը ձևակերպվում է տեղում, և դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Մանրամասն «Սուպերդրույք» հատուկ առաջարկի մասին կարելի է տեղեկանալ բանկի կայքում `ww.vtb.am կամ զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
««Սուպերդրույք» առաջարկը համատեղում է ցանկալի պրոդուկտը կամ ծառայությունը ստանալու ու ֆինանսական ռեսուրսների կուտակման և պահպանման հնարավորությունները: ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է խրախուսել իր բարեխիղճ հաճախորդներին` վերադարձնելով նրանց ապառիկ վարկավորման շրջանակում վճարված գումարի մի մասը: Այս առաջարկի առանցքային մասը հաճախորդի հեռատեսությունն է, ինչը նրան հնարավորություն է տալիս տոկոսագումարը խնայելու` ետ ստանալով վճարված տոկոսագումարների 10% այն պայմանով, որ ամենամսյա վճարումները կատարվել են բարեխղճորեն»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, սպառողական վարկերի պորտֆելով, որը կազմում է մոտ 80 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում սպառողականվարկերը կազմել են 33%, իսկ մանրածախ վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմել են ավելի քան 90%, իսկ բանկի սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է մոտ 20%: 2013 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկային պորտֆելն աճել է 38%: 2013 թվականը Բանկը եզրափակել է մոտ 5 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`28%:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: