Ուրբաթ, 11 Հուլիսի 2014 19:27
Հուլիսի 7-11-ը բորսայում և միջբանկային շուկայում արտարժութային գործարքների ծավալը կրճատվել է 50-55%
ԱրմԻնֆո. Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`2.8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 61.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`22.8%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հուլիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91.7 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 2%), 406.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 99.9 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`24.2%), 408.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,4 մլն.EUR, 553.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`21.7%) և վաճառվել է 13 մլն.EUR, 556.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`4.4%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 893.8 մլն ռուբլի, 11.81 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`3.1 %) և վաճառվել է 145.5 մլն.ռուբլի, 11.95 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`31.7%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 7.11-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 5.530 մլն.դոլար (շաբաթվա անկումը`50.8 %), 407.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 8.8 մլն. դոլար (շաբաթվա անկումը`55.1%), 407,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հուլիսի 8-ին`4.3, իսկ հուլիսի 9-ին և 10-ին-ին գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.811 տրլն.դրամ, առաջին եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7: