Երկուշաբթի, 14 Հուլիսի 2014 18:19
EBRD և HSBC-Բանկ Հայաստանը «կանաչ էներգետիկայի» նախագծերը ֆինանսավորելու նպատակով ստորագրել են 10 մլն.դոլարի համաձայնագիր
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացան Եվրոպական Բանկը (EBRD) և HSBC-Բանկ Հայաստանը «կանաչ էներգետիկայի» նախագծերը ֆինանսավորելու նպատակով ստորագրել են 10 մլն.դոլարի համաձայնագիր: EBRD տվյալներով համաձայնագւիրն ստորագրվել է հուլիսի 4-ին: Նախագիծն իրականացվում է EBRD Կովկասի էներգաարդյունավետության (CEEP) ծրագրի շրջանակներում, որն ընկերություններին խթանում է ավելի արդյունավետորեն օգտագործեն երկրի էներգետիկ պաշարները: Վարկի առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի:
Աղբյուրի համաձայն, միջոցները HSBC-Բանկ Հայաստանին թույլ կտան աջակցել իրենց փոխառուներին` էներգաարդյունավետության նախագծերի իրականացման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հարցում: Նշված ռեսուրսներն ուղղված են դեպի այն ընկերությունները, որոնք կապիտալ ներդրումներ են ցանկանում իրականացնել`սարքավորումներին, մեքենաներին և այլ հիմնական միջոցներին, ինչը թույլ կտա էներգիայի սպառոմն ավելի քան 20% կրճատելով բարձրացնել էներգաարդյունավետությունը:
Այդ նախաձեռնությունը կոչված է օգնել Հայաստանին տնտեսության էներգետիկ ծավալները նվազեցնելու և ներդրումների առաջխաղացմանհարցերում, մասնավորապես, էներգետիկայում, արդյունաբերությունում, բնակարանային շինարարությունում, գյուղատնտեսությունում, տեղական ինքնակառավարման և բնապահպանական կառուցվածքներում:
CEEP ծրագիրով, տեխնիկական աջակցության նպատակով, նախատեսվում է նաև 4.6 մլն. եվրո գումարի լրացուցիչ դրամաշնորհ` Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից, 4.7 մլն.եվրո` European Union Neighborhood Investment Facility կողմից և 1.2 մլն. եվրո` Եվրոբանկի բաժնետերերի ֆոնդի (SSF) կողմից: CEEP ծրագրով ներգրավված նախագծերը կարող են հավակնել ներդրումային խթանների` տրամադրվող վարկի մինչև 15%-ի չափով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, HSBC Բանկ Հայաստանը 2014-ի առաջին եռամսյակում ապահովել է 415 մլն.դոլարի վարկային պորտֆել, որից 333 մլն.դոլարն ուղղվել է տնտեսության վարկավորմանը: Վերջին տարիներին բանկը ցուցադրում է ուժեղ արդյունքներ, առաջատար դիրքեր զբաղեցնելով բանկային շուկայում: Բանկն առաջատարն է շինարարության ոլորտի վարկավորման հատվածում, որտեղ տեղաբաշխել է վարկային պորտֆելի ավելի քան 10% - ը: Պորտֆելի մոտ 27% - ը բաժին է ընկել արդյունաբերական ոլորտին, որքան և ՓՄՁ ոլորտին, համապատասխանաբար զբաղեցնելով երկրորդ և հինգերորդ տեղերը շուկայում: Առևտրի ֆինանսավորմանն է ուղղվել վարկային պորտֆելի ավելի քան 24%-ը (3 տեղ): Բանկի ակտիվներում վարկային ներդրումները կազմում է 68%: 2014-ի առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթն աճել է 17%, մինչև 4,6 մլն.դոլար, ապահովելով առաջին հորիզոնականը շուկայում:
Նշենք, որ EBRD-ն անկախացումից ի վեր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշորագույն ներդրողներից մեկը: Այնպես, EBRD-ն Հայաստանի 129 նախագծերում ներդրել է ավելի քան 688 մլն եվրո, այդ թվում`ֆինանսական հատվածում, էներգետիկայի ոլորտում, արդյունաբերական հատվածում և երկրի ենթակառուցվածքներին: