Երեքշաբթի, 15 Հուլիսի 2014 19:11
ՀՀ ԿԲ մեկ որոշումով հավանություն է տվել Sigue Money Transfer համակարգին ԲՏԱ Բանկի մասնակցությանը, իսկ մեկ այլ որոշումով`«GFC» ՈւՎԿ-ին զրկել է լիցենզիայից
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական Բանկն իր մեկ որոշումով հավանություն է տվել Sigue Money Transfer համակարգին ԲՏԱ Բանկի մասնակցությանը, իսկ մեկ այլ որոշումով` «GFC» (General Financial & Credit company) Ունիվերսալ վարկային կազմակերպությունը զրկել է լիցենզիայից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումներն ընդունվել են ԿԲ Խորհրդի հուլիսի 15-ի նիստում:
Հիշեցնենք, որ ԲՏԱ Բանկն աշխատում է նաև դրամական փոխանցումների Anelik, UNIstream, IntelExpress, Faster, Money Gram, Avers, Быстрая почта, Tandem Payments համակարգերի հետ:
Նշենք, որ «General Financial & Credit company» վարկային կազմակերպությունը Հայաստանի շուկայում գործում է 2007 թվականից: Ընկերության հիմնադիրներն են Արթուր Զաքարյանը`52% և Արեգ Գրիգորյանցը`48%: Գործունեության առաջին տարիներին ընկերությոնը ցուցադրեց վարկային պորտֆելի աճի ոչ վատ դինամիկա, բայց մրցակիցների թվի ավելացումով, իսկ 2007-2014 թվականներին ունիվերսալ վարկային կազմակերպությունների թիվը Հայաստանում աճեց`16 - ից մինչև 29, «GFC» ՈւՎԿ վարկավորման աճի տեմպերը դանդաղեցին, իսկ 2014-ի առաջին եռամսյակում սկսեցին ընկնել: Չի բացառվում, որ ճգնաժամային երևույթները նույնպես իրենց սրությամբ արտահայտվեցին հատկապես այդ ժամանակահատվածքում, էլ ավելի բարդացնելով ընկերության գործունեությունը, որի վերելքը, ցավոք, համընկավ ճգնաժամի գագաթնակետի հետ: