Հինգշաբթի, 3 Հուլիսի 2014 16:26
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell տերմինալների միջոցով վճարման սահմանաչափը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում TelCell տերմինալների միջոցով կարելի է կատարել բանկային/քարտային հաշիվների համալրում և վարկերի մարում դրամի մուտքագրման ավելացված սահմանաչափով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Բանկի տերմինալային համակարգում կատարվող բոլոր տեսակի վճարումների սահմանաչափը 60 հազ. դրամից բարձրացվել է մինչև 100 հազ. դրամ: Այս փոփոխություններն ապահովում են հաճախորդների հարմարավետության նոր մակարդակ, որոնք կատարում են 60 հազ. դրամից ավել գումարի գործառնություններ տերմինալների միջոցով: Նրանք տնտեսում են իրենց ժամանակն ու միջնորդավճարի վրա ծախսվող գումարը, քանի որ հնարավոր է միանգամից մուտքագրել 100 հազ. դրամ` վճարելով միջնորդավճար մեկ անգամ:
Նշենք, որ բանկի 49 մասնաճյուղերում տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ հաշված րոպեների ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային/քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը TelCell տերմինալների միջոցով կատարվում է առցանց երկուշաբթիից-ուրբաթ` 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ին: Մնացած օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
Տերմինալների միջոցով վճարումների գործընթացը բավականին մատչելի է և պահանջում է հաշված րոպեներ: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ»ե ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: