Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 18:05
Արդշինինվեստբանկը նվազեցնում է լոմբարդային վարկերի և Nur Card Express վարկային գծերի տոկոսադրույքները
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը շարունակում է իր աշխատանքները վարկային քարտերի նոր տեսակների մշակման և բարելավման ուղղությամբ և ներկայացրել է MasterCard NurCard Gold վճարային քարտը և NurCard Express Gold վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 2014 թվականի հուլիսի 15-ից համալրվել է բանկի վճարային քարտերի և վարկատեսակների շարքը բոլոր մասնաճյուղերում:
«MasterCard NurCard Gold-ը բանկի Պրեմիում կուտակային քարտն է, որը միաձուլել է Արդշինինվետսբանկ ՓԲԸ-ի պրեմիում և կուտակային քարտերին հասանելի բազմաթիվ ծառայությունների փաթեթները: MasterCard NurCard Gold վճարային քարտով հնարավորություն է ընձեռվում ստանալ NurCard Gold Express վարկային գիծ մինչև 1.200.000 ՀՀ դրամ 17.9% տոկոսադրույքով և մինչև 3000 ԱՄՆ դոլար 14.9% տոկոսադրույքով: Վարկային գծի տրամադրումն իրականացվում է պարզեցված գնահատման մեթոդով՝ նվազագույն փաստաթղթերի առկայությամբ, որի շնորհիվ վարկային գծերի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը կայացվում է հաշված րոպեների ընթացքում» - նշել է բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:
Աղբյուրի համաձայն, կատարելով վճարումներ MasterCard NurCard Gold քարտով NurCard կուտակային ծրագրի գործընկերների մոտ բացի բոնուս միավորների կուտակումից քարտապանները օգտվում են նաև NurCard-ի իր գործընկերների հատուկ առաջարկներից, ստանալով երաշխավորված հրավեր նրանց կողմից կազմակերպած բազմաթիվ միջոցառումներին:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը Հայաստանում գործում է 2002 թվականից: Բանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես-ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն` 97,23%, իսկ մնացած 2,77% բաժնետոմսերը պատկանում է ֆիզիկական անձանց: Իր ակտիվների մեծությամբ Արդշինիբնվեստբանկը 2014 թվականի հունվարի 1-ի դրութամբ Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է 3-րդ տեղը` 668 մլն.դոլար: Բանկի հաճախորդների թիվը գերազանցում է 220 հազարը, ունի 1081 աշխատակից, 55 մասնաճյուղ և 92 բանկոմատ: