Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 19:06
Հունիսի 14-18-ը բորսայական արտարժութային գործարքներն աճել են ավելի քան 2 անգամ
ԱրմԻնֆո. Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`11.2%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 43.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 28.7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հուլիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 4.6%), 406.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 99.7 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`0.2%), 407.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,2 մլն.EUR, 551.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`14.8%) և վաճառվել է 15.2 մլն.EUR, 554.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`16.9%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 984.3 մլն ռուբլի, 11.72 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`10.1 %) և վաճառվել է 246.8 մլն.ռուբլի, 12.90 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`69.6%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 14-18-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 500 հազ մլն.դոլար (շաբաթվա անկումը`90 %), 407.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 21.180 մլն. դոլար (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ), 407,25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հուլիսի 14-ին`6.8 մլն.դոլար, իսկ հուլիսի 18-ին գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.811 տրլն.դրամ, առաջին եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7: