Ուրբաթ, 15 Օգոստոսի 2014 17:54
Օգոստոսի 11-15-ը միջբանկային շուկայում և բորսայում արժութային գործարքներն զգալի անկում են դրսևորել
ԱրմԻնֆո. Օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային վարկերն ավելացել են 41,9%-ով, իսկ դոլարայինը` 5,3%-ով:
Աղբյուրի համաձայն, օգոստոսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,427,968 դոլար (շաբաթական աճը` 1,8%)` 410.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104,497,185 ԱՄՆ դոլար (շաբաթական աճը 14%)` 411.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,297,383 EUR (17,1% անկում)` 547.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,796,016 EUR (4,4% անկում)` 552.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 995,689,531 ՌԴ ռուբլի (2,4% աճ)` 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 117,660,751 ՌԴ ռուբլի (15,4% անկում)` 11.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Օգոստոսի 11-15-ը միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (շաբաթական անկումը` 44%)` 410.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,990,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (շաբաթական անկումը ավելի քան 2 անգամ)` 408.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել օգոստոսի 15-ին` 4.850 մլն դոլար: Օգոստոսի 11-ին բորսայում գործարք չի իրականացվել:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների միագումար ծավալը կազմել է 1.811 տրլն դրամ, առաջին եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերի տեսակարրա կշիռը կազմել է 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7%-ով: