Ուրբաթ, 15 Օգոստոսի 2014 18:23
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականի 2-րդ եռամսյակում 9,4%-ով կրճատվել են
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականի 2-րդ եռամսյակում 9,4%-ով կրճատվել են (1-ին եռամսյակում 12,5% անկման և 2013 թվականի 2-րդ եռամսյակում 1,5% անկման դիմաց), հուլիսի 1-ին կազմելով 1.784 մլրդ դոլար: ՀՀ ԿԲ-ից ԱրմԻնֆո գործակալությանը ներկայացրած նախնական տվյալների համաձայն, տարեկան արտահայտությամբ այդ ցուցանիշն ավելացել է 26,6%-ով:
Աղբյուրի համաձայն, միջազգային պահուստների կառուցվածքում զուտ արտաքին ակտիվները 2-րդ եռամսյակում կրճատվել են 12,8%-ով` մինչև 1.169 մլրդ դոլար: Մեկ տարում այդ ցուցանիշը նվազել է 32,8%-ով: Միևնույն ժամանակ ԱՄՀ-ում (SDR) փոխառության հատուկ իրավունքների չափը նույն ամսաթվին կազմել է 505.8 հազար դոլար (327.2 հազար SDR), 2014 թվականի 2-րդ եռամսյակում կրճատվելով 12,4%-ով` տարեկան կտրվածքով գրեթե 13 անգամ անկման պայմաններում: Նշենք, որ Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թվականին ավելացել են 25%-ով, 2014 թվականի հունվարի 1-ի կազմելով 2.252 մլրդ դոլար: Զուտ արտաքին ակտիվների տարեկան աճը եղել է 50,5%, կազմելով 1.607 մլրդ դոլար, իսկ SDR չափը ԱՄՀ-ում կրճատվել է 17 անգամ` կազմելով 1.9 մլն դոլար (1.2 մլն SDR):
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: Հնգամյա կտրվածքով (2008-2012 թթ.) Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն ավելացել են 28%-ով, ընդ որում 2008 թվականին անկումը կազմել է 15,2%, ինչից հետո 2009 թվականին արձանագրվել է 42,4% աճ, 2010 թվականին` դարձյալ 10% անկում, 2011 թվականին` աննշան աճ` 3,6%, իսկ 2012 թվականին` դարձյալ 7% անկում: