Հինգշաբթի, 17 Հուլիսի 2014 17:29
Արդշինինվեստբանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով ավելացել է ավելի քան մեկ երրորդով
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը շարունակում է ցւցադրել հիմնական ցուցանիշների կայուն աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է 2.8 մլրդ.դրամ, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 36.2%:
Աղբյուրի համաձայն, բանկի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 2,2% կամ 6 մլրդ,դրամով, 2014-ի հուլիսի 1 – ին կազմելով 275.3 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելը նույն օրվա դրությամբ կազմել է 183.5 մլրդ դրամ, տարեկան աճը`6.4 մլրդ դրամ կամ 3.6%: Բանկի ավանդային պորտֆելն աճել է 21,7 մլրդ դրամով կամ 13,7%, կազմելով առաջին կիսամյակում 180.9 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 45.8 մլրդ դրամ, տարեկան աճը`1,7 մլրդ դրամ կամ 3.9%: Առաջին կիսամյակում բանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 3.3 հազարով, կազմելով ավելի քան 224 հազար հաճախորդներ:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ արդյունավետ համագորչծակցության շնորհիվ Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքել է 18 մլն.դոլարի սինդիկացված վարկի ստացման պայմանագիր: Գրծարքն իրականացվել է առանց բազմակող զարգացման գործակալների: «Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ»,-նշում է աղբյուրը:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը հայկական շուկայում գործում է 2002 թվականից: Բանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է 97.23%: Մնացած 2,77%-ը պատկանում է ֆիզիկական անձանց: Բանկն ունի 55 մասնաճյուղ և 92 բանկոմատ: Բանկը հիմնականում զբաղվում է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ ոլորտի վարկավորմամբ, որոնց մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կազմում է 69%: