Երեքշաբթի, 22 Հուլիսի 2014 19:11
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  և American Express ընկերությունը թողարկեցին American Express® Cashback Քարտը 
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  և American Express ընկերությունը թողարկեցին American Express® Cashback Քարտը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում,  
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  American Express® Cashback Քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս Քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACKª վճարային գործարքների  դիմաց փոխհատուցում:  
CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս Քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար: American Express® Cashback  Քարտը Հայաստանումª American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:  Քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից.   
American Express Cashback Քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս  ստանալ. 
- 1% CASHBACK  Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց
- 2% CASHBACK  Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում:
Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներիցª American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարելª քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող Քարտ: Ինչպես նաև American Express Cashback Քարտատերերը կարող են օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել  online դիմում:  
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ - ը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության ՙTACIS՚ ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունըª <<Ակբա Լիզինգ>> վարկային կազմակերպությունը:  2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խմբը դարձավ ԱԿԲԱ բանկի հիմնական բաժնետեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները, վարկային ներդրումները, սեփական կապիտալը և ավանդների ծավալը  2014թ-ի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմում են ª 264.6 մլրդ ՀՀ դրամ (640.2մլն ԱՄՆ դոլար) 178մլրդ ՀՀ դրամ (430.6մլն ԱՄՆ դոլար) , 53 մլրդ ՀՀ դրամ (128.2մլն ԱՄՆ դոլար), 109.6մլրդ  ՀՀ դրամ (265.1 մլն ԱՄՆ դոլար):Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը: