Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2014 18:34
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հերթական ապառիկ վարկը ձևակերպել 1% զեղչով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, որոնք նախկինում ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով և բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ Բանկում ունեցած այլ վարկերը, այսուհետև ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հերթական ապառիկ վարկը յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, եթե հաճախորդը համապատասխանում է Բանկի պահանջներին, ապա նա ոչ միայն կստանա արտոնյալ տոկոսադրույք, այլև վերջինիս վարկային հայտի հաստատման գործընթացը կտևի ընդամենը 1 րոպե: Արտոնյալ պայմաններով և արագ վարկ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ցանկացած խանութներից* մեկը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Աղբյուրը նշում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 վաճառակետ Հայաստանի ողջ տարածքում և մտնում է այդ շուկայի առաջատարների թվի մեջ: Վարկի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայքը: Բանկի հետ համագործակցող խանութների ցանկը տեղադրված է www.vtb.am կայքի «Սպառողական վարկեր» բաժնում. (http://vtb.am/retail/credits/consumercredit/ARM_POS.PDF) :
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման ծավալներով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը, 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 83.1 մլրդ դրամի վարկային որտֆել, կիսամյակի աճը`17.7%: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկավորման մասնաբաժինը կազմում է մոտ 35%: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալներով բանկը հանդիսանում է համակարգի առաջատարը` 242 մլրդ դրամ (2014-ի հուլիսի 1-ի դրությամբ), որից գրեթե 101 մլրդ դրամը ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն են (2 տեղ), տարեկան կտրվածքով աճելով 30.4%, իսկ կիսամյակում` 15.4%:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: