Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2014 15:18

Ավթանդիլ Գոգոլի. Հայաստանի բանկային շուկայում դիտվում է անազնիվ մրցակցություն

Ավթանդիլ Գոգոլի. Հայաստանի բանկային շուկայում դիտվում է անազնիվ մրցակցություն

ԱրմԻնֆո. Հարցազրույց ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլիի հետ:

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր թիրախային խմբում:

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր բիզնես գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5-ին: Այդ ժամանակ բանկի նպատակն էր խթանել Հայաստանի տնտեսությանը՝ տրամադրելով վարկեր շատ փոքր, փոքր և միջին բիզնեսներին, ինչպես նաև առաջարկել ֆիզիկական անձ հաճախորդներին հուսալի ավանդային ծառայություններ: Մինչ օրս Բանկի դերը մնացել է նույնը:

Սկսած 2014թ.-ի 2–րդ եռամսյակից՝ ՊրոԿրեդիտ Բանկը որպես բիզնես վարկերի նվազագույն շեմ սահմանեց 10,000 ԱՄՆ դոլարը: Բավականին հեշտ է շուկայում գտնել այս շեմից ցածր վարկեր, որոնք հիմնականում սպառողական վարկեր են, այլ ոչ բիզնես վարկեր շրջանառու միջոցների համալրման կամ կապիտալ ներդրումներ կատարելու համար: Ուստի, մենք որոշեցինք չտրամադրել 10.000 ԱՄՆ դոլարից ցածր վարկեր, եթե տրամադրումից հետո հաճախորդի ընդհանուր պարտավորությունները չեն կազմում 10.000 ԱՄՆ դոլար կամ հաճախորդի վարկը մարելու հնարավորությունն ավելի քիչ է, քան 10.000 ԱՄՆ դոլարը: Մենք կենտրոնացած ենք շատ փոքր բիզնեսի վերին հատվածի և ՓՄՁ-ների վրա, որոնք, մեր կարծիքով, ունեն աճի և աշխատատեղերի ստեղծման իրական մեծ ներուժ։ Այս համատեքստում և, որպես մեր թիրախային խումբն ավելի ճշգրիտ սահմանելու հետևանք, մենք պարզեցրինք մեր մասնաճյուղերի ցանցը, որն այժմ բաղկացած է չորս ՓՄՁ վարկավորող տարածքային ստորաբաժանումներից. երեքը՝ Երևանում, մեկը՝ Գյումրիում: Ունենալով նման օպտիմալ տարածքային ստորաբաժանումների ցանց, լավ վերապատրաստված բիզնես հաճախորդների խորհրդատուներ և եռանդուն ու մրցունակ կառավարիչներ՝ մենք ձգտում ենք առաջարկել գերազանց սպասարկում հաճախորդների մեր թիրախային խմբին՝ շատ փոքր և ՓՄՁ-ներին՝ դրսևորելով պատասխանատու և էթիկական վարվելակերպ:

Ինպե՞ս են այս փոփոխությունները թիրախային խմբում և մասնաճյուղերի ցանցում ազդել անձնակազմի վրա:

Մասնաճյուղերի ցանցի համախմբումը և մեր կենտրոնացումը ՓՄՁ-ների վրա սահմանում է ավելի բարձր չափանիշներ մեր բիզնես հաճախորդների խորհրդատուների և մասնաճյուղերի կառավարիչների համար: Առաջին կիսամյակում մեր բիզնես հաճախորդների խորհրդատուները շարունակեցին ստանալ հագեցած վերապատրաստումներ վարկային ռիսկերի գնահատման բնագավառում: Մասնաճյուղերի կառավարիչները և սպասարկման կենտրոնների ղեկավարները շարունակաբար վերապատրաստվում են Մակեդոնիայում և Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ ակադեմիաներում: Մենք տարին սկսեցինք մեր արտաքին ենթակառուցվածքների և ներքին գործընթացների վերափոխումներով: Մեր նպատակն էր ապահովել մեր ներկայիս աշխատակազմի բարձր որակը և ամրապնդել նվիրվածությունը մեր հաճախորդներին: Արդյունքում մենք ավելի բծախնդիր ենք դարձել անձնակազմի համալրման հարցում: Թեպետ իրականացված միջոցառումները հանգեցրեցին անձնակազմի կրճատմանը 11%–ով, միևնույն ժամանակ, դրանք նաև մեծապես նպաստեցին հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը:

Ինչպե՞ս կբնութագրեք մրցակցությունը բանկային ոլորտում: Արդյո՞ք բանկերն իրականացնում են այլ բանկերի հաճախորդների ներգրավմանն ուղղված միջոցառումներ:

Քանի որ մենք շուկան ուսումնասիրում ենք շատ հետևողականորեն, մեզ համար ակնհայտ է, որ 3 բանկ սկսել են այլ բանկերի հաճախորդների ներգրավմանն ուղղված միջոցառումներ կազմակերպել մեկը մյուսի հետևից: Իմ կարծիքով այս բանկերը չեն գործում համաձայն մեր պատկերացրած թափանցիկ և պատասխանատու բանկային գործունեության չափանիշների: Այս բանկերը իրենց առկա հաճախորդների վարկերի տոկոսադրույքները պահում են բարձր՝ միևնույն ժամանակ այլ բանկերի հաճախորդներին առաջարկելով առավել ցածր տոկոսադրույքեր այն դեպքում, երբ վերջիններս վերցնում են նոր վարկ այլ բանկում իրենց ունեցած գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Նման տիպի «ակցիաները», ինչպես նրանք են անվանում, հիմնված չեն այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են թափանցիկությունն ու երկարատև համագործակցությունը հաճախորդների հետ: Դրանք ունեն բավականին կարճաժամկետ ազդեցություն, եթե, իհարկե, նման ազդեցություն ընդհանրապես առկա է:

Մեկ այլ նոր զարգացում է այն ագրեսիվությունը, որով մի շարք բանկեր ֆինանսավորում են բիզնեսը։ Նրանք իրենց հաճախորդներին տրամադրում են մեծածավալ վարկեր, որի պատճառով տվյալ ձեռնարկություններն ուղղակիորեն չեն կարողանում մարել այդ վարկերը: Այս բանկերը չեն անցկացնում պատշաճ վերլուծություն բիզնեսի վարկունակության և վարկի մարման կարողության վերաբերյալ, փոխարենը տրամադրում են վարկեր՝ հիմնվելով առաջարկվող գրավի վրա: Որպես գրավի վրա հիմնված վարկավորման արդյունք՝ ձեռնարկություններն ի վիճակի չեն լինում մարել պարտավորությունները և, ի վերջո, սննկանում են, իսկ բանկերը շահում են գրավի բռնագրավումից: Մի շարք գործոններ վտանգված են այս զարգացումների պատճառով. եթե ՓՄՁ–ները հայտնվեն գերպարտավորված վիճակում, որոշ ժլատ բանկերի բարձր ռիսկի ախորժակի պատճառով, թե՛ ձեռնարկությունները, և թե՛ այդ բանկերը կունենան լուրջ խնդիրներ: Ուղղակի նայեք որոշ բանկերի եկամտաբերությանը. նրանք կրեցին մեծ կորուստներ առաջին կիսամյակում, քանի որ ստիպված էին պահուստավորել կամ դուրս գրել մի շարք վարկեր, որոնք տրամադրել էին մեկ կամ երկու տարի առաջ: Այս բանկերը շատ շուտով վճարելու են իրենց հաճախորդների գերպարտավորությունների դիմաց, ինչը նրանք արդեն անում են, բայց, ցավոք սրտի, հաճախորդները նույնպես ստիպված են վճարել: Այս ամենը ինձ հիմք է տալիս մտահոգվելու տնտեսական ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ:

Ի հակադրություն սրա՝ մենք ուժեղ ենք՝ ունենալով հավատարիմ և իրազեկ բիզնես հաճախորդների խորհրդատուներ, սպասարկող անձնակազմ և մասնաճյուղերի կառավարիչներ: Մեր նպատակն է կառուցել երկարաժամկետ համագործակցություն մեր հաճախորդների հետ, մեր բիզնես մոտեցումը թափանցիկ է և պատասխանատու: Սա այն է, ինչը ՊրոԿրեդիտ Բանկում գնահատում են ինչպես ներկայիս, այնպես էլ նոր հաճախորդները, և մենք հպարտ ենք դրանով: Վարել պատասխանատու բիզնես նշանակում է վերլուծել բիզնեսի՝ վարկը մարելու իրական հնարավորությունները, և միայն դրանից հետո տրամադրել համապատասխան վարկի գումար: Մեծ անպատասխանատվություն է ձեռնարկություններին տրամադրել վարկեր՝ հիմնվելով միայն գրավի արժեքի վրա:

Վարկային պորտֆելի որակը միշտ եղել է և կա մեր ուժեղ կողմը: Մեր պորտֆելի որակը լավագույններից մեկն է շուկայում խնդրահարույց վարկերի ցուցանիշի առումով՝ ներառյալ դուրս գրված վարկերը:

Ինչպե՞ս բանկի ներքին փոփոխությունները և կոշտ մրցակցությունը ազդեցին բանկի՝ 2014 թ. առաջին կիսամյակի բիզնես արդյունքների վրա:

Մեր հաճախորները գնահատում են մեր պատասխանատու մոտեցումը բիզնես վարելուն և մեր գերմանական չափանիշները, որոնց շնորհիվ մենք աճեցինք շատ ավելի արագ, քան բանկային համակարգի վարկային պորտֆելը: ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը, որը 2014թ.-ի հունիսի վերջին հասել էր 118 մլն. ԱՄՆ դոլարի, տարվա առաջին կիսամյակում աճել է 11%-ով՝ համեմատած ընդհանուր բանկային ոլորտի վարկային պորտֆելի 2% աճի հետ: Իհարկե կարելի է եզրակացնել, որ մեր բարձր ցուցանիշները պայմանավորված են մեր փոքր վարկային պորտֆելով՝ համեմատած մյուս բանկերի հետ, և սա որոշ չափով ճիշտ է: Բայց թուլ տվեք ասել հետևյալը. որպես ամենաերիտասարդ բանկը Հայաստանում՝ մեր մասնաբաժինը կազմում է շուկայի ընդհանուր վարկային պորտֆելի 3%-ը, բայց միևնույն ժամանակ 2014թ.-ի առաջին կիսամյակում ընդհանուր բանկային ոլորտի պորտֆելի աճի 10%-ը ստացվել է ՊրոԿրեդիտ Բանկից: Սա արդեն շատ բանի մասին է վկայում: Աճը բացառապես կազմված է մեր հիմնական թիրախային խումբ հանդիսացող շատ փոքր և ՓՄ ձեռնարկություններին տրամադրված 10,000-250,00 ԱՄՆ դոլար վարկերով՝ առանց սպառողական և, այսպես կոչված, կորպորատիվ վարկերի:

Բացի այդ, հաճախորդների միջոցները բանկում աճել են 6 %-ով՝ համեմատած ընդհանուր բանկային ոլորտում հաճախորդների ֆոնդի 1% աճի հետ: Մենք գնահատում ենք այն հաճախորդների վստահությունը և հավատարմությունը, ովքեր իրենց միջոցները մեզ մոտ են պահում: Սա ավելի է մեզ պարտավորեցնում հաճախորդներին առաջարկել առավել բարձրորակ սպասարկում՝ որպես միակ գերմանական բանկ Հայաստանում:

Որպես բիզնեսի դրական զարգացման արդյունք՝ բանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 470,000 ԱՄՆ դոլար՝ համեմատած 2013թ.-ի տարեկան 50,000 ԱՄՆ դոլար զուտ շահույթի հետ: Մեր նպատակն է 2014թ.-ին հասնել կապիտալի 5% վերադարձելիության մակարդակի:

Միտումները խոստումնալից են, բայց մենք դեռ բավարարված չենք։ Այնքան շատ մրցունակ ձեռնարկատերեր և լավ ձեռնարկություններ կան Հայաստանում, որոնք կարիք ունեն և արժանի են իրենց կողքին ունենալու իրազեկ, մրցունակ, պատասխանատու և էթիկ վարվելակերպ ունեցող բանկ։ Սա հենց այն է, ինչ մենք առաջարկում ենք - «հաուս բանկ» ՓՄՁ–երի համար։ Մենք ձգտում ենք լինել Բանկ, որը ՓՄՁ–երին տրամադրում է համալիր ու համապարփակ բանկային ծառայություններ: Մենք այս ձեռնարկություններին կվերաբերվենք հետևողական, վճռական և պրոակտիվ ձևով և կանենք ամեն ինչ նրանց որպես հաճախորդ ներգրավելու համար:

ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտերկրյա կապիտալով բանկ է՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի զրգացմանը, ինչպես նաև՝ հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում եմ միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը հիմնված է Գերմանիայում և գործում է Արևելյան Եվոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներում, այդ թվում նաև Գերմանիայում և ղեկավարվում է ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են. «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»(ProCredit Holding) - 79.51%, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ» (EBRD) - 10.83%, «Զարգացման Բանկ» (KfW) - 9.66%.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2025
RUB4.890.05
USD381.510.05
EUR450.030.06
GBP515.610.07
CAD279.040.03
JPY24.460.00
CNY54.460.08
CHF484.830.07