Ուրբաթ, 29 Օգոստոսի 2014 17:05
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրեց հերթական տոնը «Լիարժեք կյանք» ՀԿ ամառային ներառական ճամբարի երեխաներին
ԱրմԻնֆո. 2014 թվականի օգոստոսի 28-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված «Լիարժեք կյանք» ՀԿ ներառական ճամբարում /ք. Ստեփանավան, «Էլեն» հանգստյան տուն/ տեղի ունեցավ ճամբարային սեզոնի փակումը: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երեխաներին հյուրընկալվեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները` «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ:
Երեխաներին այցելության էին եկել նաև հայտնի դերասաններ: Նրանք շփվեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց առօրյային, պարապմունքներին և հանգստի պայմաններին: Ներկայացման ավարտից հետո երեխաները ՎՏԲ-Հայստան Բանկի կողմից ստացան նվերներ Գիտելիքի օրվա կապակցությամբ: 
«Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպած միջոցառումները երեխաներին ուրախություն են պարգևում` տալով նրանց հնարավորություն իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ: Հուսով եմ` երեխաները լավ անցկացրին իրենց ամառային հանգիստը և պատրաստ են նոր ուժերով և խանդավառությամբ սկսելու ուսումնական տարին»: 
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների տարեցտարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: