Ուրբաթ, 29 Օգոստոսի 2014 18:19
Օգոստոսի 25-29-ը բորսայում արտարժույթով գործարքներն աճել են 12.3%, իսկ միջբանկային շուկայում նվազել 22.2%
ԱրմԻնֆո. Օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ (շաբաթվա աճը`29.4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`29.29%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Օգոստոսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78.6 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 16.6%), 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 94.7 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`17%), 410.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.2 մլն.եվրո, 539.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 20%) և վաճառվել է 12 մլն.եվրո, 543.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`11.1%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 963.5 մլն ռուբլի, 11.23 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթական էական աճով) և վաճառվել է 93.3 մլն.ռուբլի, 11.38 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`6.2%):
Արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 25-29-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.750 մլն.դոլար (շաբաթվա անկումը`22.2 %), 409.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 17.5 մլն. դոլար (շաբաթվա աճը`12.3%), 411.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է օգոստոսի 28-ին`7.7, իսկ օգոստոսի 27-ին բորսայում գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: