Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2014 15:13
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը
ԱրմԻնֆո. Ելնելով հաճախորդների կարիքների աճից ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի օգոստոսի 19-ից երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը մեկնարկային ժամկետով մինչև 30.09.2014 թ.: Այժմ հաճախորդների հարմարավետության համար աշխատանքային օրերին մասնաճյուղերն աշխատելու են մինչև ժամը 20:00:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային ժամանակացույցը փոխվել է բանկի գլխամասային գրասենյակում և 5 մասնաճյուղերում` “Սպանդարյան”, “Խորհրդային”, “Էրեբունի”, “Մաշտոց”, “Կապան”:
Հիշեցնենք, որ վերոնշյալ մասնաճյուղերում երկարացված ժամերին ժամը 17:30-ից 20:00-ը հասանելի են հետևյալ ծառայությունները` Բանկի մասնաճյուղերում տեղակայված բանկոմատների և Telcell վճարային տերմինալների միջոցով դրամարկղային գործարքների իրականացում, հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման և վարկային հայտերի ընդունում, բանկային խորհրդատվության տրամադրում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: