Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2014 18:26
Սեպտեմբերի 1-5-ը բորսայում և միջբանկային շուկայում կրճատվել են գործարքները
ԱրմԻնֆո. Օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`17.3%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`14.4%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81.5 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 3.7%), 410.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 97.5 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`3%), 411.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6.2 մլն.եվրո, 537.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 13.9%) և վաճառվել է 13.2 մլն.եվրո, 541.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`10%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 867.3 մլն ռուբլի, 10.96 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթական անկումը`10%) և վաճառվել է 148.2 մլն.ռուբլի, 11.13 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`58.8%):
Արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 1-5-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.5 մլն.դոլար (շաբաթվա անկումը`14.3 %), 411.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 7.505 մլն. դոլար (շաբաթվա անկումը`74.3%), 410.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է սեպտեմբերի 4-ին`4.405, իսկ սեպտեմբերի 1-ին, 2-ին և 5-ին բորսայում գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: