Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 14:24
2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին հայկական եվրաբոնդերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 36.37 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին հայկական եվրաբոնդերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 36.37 մլն.դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունն այդ ժամանակահատվածում ձևավորվել է 5.45% մակարդակում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, նշված ժամանակահատվածում եվրաբոնդերով իրականացված գործարքների ամենամեծ ծավալներն արձանագրվել են հունվարին`10.27 մլն.դոլար և փետրվարին` 7.9 մլն.դոլար: Այդ ամիսներին նկատվել է նաև ամենաբարձր եկամտաբերությունը, հունվարին` 5.81%, իսկ փետրվարին` 5.76%: Գործարքների ամենափոքր ծավալներն արձանագրվել են մայիսին`1 մլն.դոլար, իսկ ամենացածր եկամտաբերությունն արձանագրվել է հունիսին` 4.25%: Մայիսին եվրաբոնդերով իրականացված գործարքների ծավալների առավելագույն անկումից հետո հունիս-հուլիսին արձանագրվեց կրկնակի աճ, օգոստոսին հասնելով 5.14 մլն.դոլարի, իսկ եկամտաբերությունը կազմեց 4.98%:
Աղբյուրի համաձայն, հուլիսին երկրորդային շուկայում հայկական եվրաբոնդերով իրականացված գործարքների ծավալը հունվարի համեմատ կրճատվել է 2 անգամ, իսկ եկամտաբերությունը նվազել է 0.83 կետով, իսկ հունիսի համեմատ այն աճել են 2 անգամ, եկամտաբերությունը` 0.73 կետով:
Նշենք, որ եվրաբոնդերի եկամտաբերության անկման շնորհիվ հաջողվեց 3.5-4.5 կետով (կախված շրջանառության ժամկետներից) նվազեցնել նաև պետպարտատոմսերի սակագները: Այսպես, մինչև 5 տարի շրջանառությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազեց 14%, մինչև 9.9%, մինչև 10 տարի շրջանառությամբ պարտատոմսերինը` 15.9%, մինչև 11.3%, միսկ ինչև 20 տարի շրջանառությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը` 15.6%, մինչև 12.1%:
Հիշեցնենք, որ հայկական եվրաբոնդերի թողարկումը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի վերջին, 700 մլն.դոլար ծավալով, .25% եկամտաբերությամբ, 7 տարի շրջանառությամբ ևրժեկտրոնային վճարների կիսամյակային վճարումով: Մարման ժամկետը սպառվում է 2020 թվականին: Որպես հիմնական անդեռայթերներ հանդես եկան` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc ընկերությունները: 2014 թվականի հունվարին հայկական եվրաբոնդերը կարողացան մասնակցել հայկական NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի ակարկույթուններին: Դա հայկական բորսայի համար առաջին դեպքն էր, երբ միջազգային քլիրինգային համակարգերում գրանցված արժեթղթերը շրջանառվում են նաև Հայաստանում կազմակերպված շուկայում: