Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2014 18:18
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկը բնակչությանը տրամադրում է հնարավորություն ստանալու վարկ ադամանդե քարերի գրավադրմամբ: Այսուհետ ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի “Էրեբունի”, “Թիվ 15”, “Շահումյան”, “Գյումրի” և “Վանաձոր” մասնաճյուղերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, որպես գրավ Բանկը ընդունում է ինչպես առանձին ադամանդներ, այնպես էլ ոսկյա իրեր իրենց վրա առկա ադամանդե քարերով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, սկսած 22% տարեկան տոկոսադրույքով, առավելագույն ժամկետը` մինչև 540 օր: Վարկի հաստատումը և ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:
Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Վարկը կարող են ձևակերպել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, որոնց տարիքը վարկի մարման պահին չպետք է գերազանցի 65 տարին:
Վարկի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով, այցելելով վերոնշյալ մասնաճյուղերը կամ Բանկի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: