Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2014 16:54
Առաջին անգամ Оnline Banking-ի անվտանգության սարքերին փոխարինում է Ձեր  հեռախոսը
ԱրմԻնֆո. Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված, որն առաջին անգամն է կիրառվում հայաստանյան բանկային համակարգում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: 
Աղբյուրի համաձայն, AmeriaToken-ը Digipass սարքավորման (token) այլընտրանքային տարբերակն է, որի շնորհիվ առցանց բանկային ծառայություններից օգտվելու համար այլևս անհրաժեշտություն չկա կրելու դրա համար նախատեսված հավելյալ սարքը: Հավելվածը կիրառելու համար Ամերիաբանկի հաճախորդները ընդամենը պետք է բեռնեն և ակտիվացնեն ծրագիրն իրենց հեռախոսում` բանկից ստանալով համապատասխան ակտիվացման կոդը: AmeriaToken-ը հասանելի է Apple, Android, Windows Phone և BlackBerry հիմնական օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար: 
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի բաժնետոմսերի 100% սեփականատերն է Америя Групп CY Ltd. ընկերությունը: