Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2014 17:36
Անելիք Բանկն իր հաճախորդներին է ներկայացրել նոր` ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԷՔՍՏՐԱ քարտային վարկատեսակը
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ, շարունակելով հնարավորինս պարզ և արագ դարձնել վարկավորման գործընթացը, սույն թվականի օգոստոսի 26-ից իր հաճախորդներին է առաջարկում նոր` ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԷՔՍՏՐԱ քարտային վարկերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվում է միայն ԱՄՆ դոլարով, առավելագույնը 1.400 ԱՄՆ դոլարգումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով և 16.8% տարեկան տոկոսադրույքով, առանց եկամուտը հաստատող փաստաթուղթի:
«Անելիք Բանկը հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարության սկզբունքներին` շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել առավել մատչելի և հասանելի բանկային գործիքներ: ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԷՔՍՏՐԱ քարտային վարկատեսակը հանդիսանում է մեր որդեգրած ճկուն ռազմավարության ապացույցներից մեկը: Այս վարկատեսակի առավելությունն այն է, որ այն տրամադրվում է անհամեմատ ցածր` 16.8% տարեկան տոկոսադրույքով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ԲՎանկերի Ֆինանսական Վարկանիշի, Անելիք Բանկը մի շարք մանրածախ վարկային պրոդուկտներ ներդնելով ցուցադրեց բանկային շուկայի ամենաբարձր աճի տեմպերը, ինչպես սպառողական, այնպես էլմասնրածախ վարկավորման գծով ընդհանրապես: Այսպես, բանկի սպառողական վարկավորման ծավալը 2014-ի առաջին կիսամյակում աճել է 35% (ընդհանուր շուկայի մասշաբով նվազելով 28.5%), իսկ ֆիզիկական անձանց վարկերը` 40% (ընդհանուր շուկայի մասշաբով նվազելով ընդամենը 8.2%): Երկրորդ եռամսյակում բանկի սպառողական վարկավորման ծավալներն ավելացել են 19%, ֆիզիկական անձանց վարկավորումը`21%, տարեկան կտրվածքով` համապատասխանաբար կազմելով 48.5% 53.3%: Մի շարք մառտչելի և պահանջված վարկային պրոդուկտների ներդրման արդյունքում Անելիք Բանկը 2014 թվականին հունվարի 1-ին ձևավորեց 19.3 մլրդ.դրամի սպառողական պորտֆել, թռիչք կատարելով դեպի առաջատարների տասնյակը, հաստատվելով այնտեղ երկրորդ եռամսյակում:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը, որը 2013-ի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.25 %-ից հասցրեց հասցրեց 100%-ի: