Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2014 16:33
Ամերիաբանկ. Հայաստանի բանկային համակարգի ներգրավվածությունը երկրի ՀՆԱ-ին այնքան էլ բարձր չէ մյուս երկրների համեմատ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ներգրավվածությունը երկրի ՀՆԱ-ին այնքան էլ բարձր չէ մյուս երկրների համեմատ: Այսօր կայացած ճեպազրույցում նման կարծիք է արտահայատել Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով դեպարտամենտի ղեկավար Գագիկ Սահակյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, կապված Հայաստանի ներկայիս տնտեսության փոքր չափերի պայմաններում վարկային կազմակերպությունների մեծ թվի հետ, Գ.Սահակյանը չի բացառել բանկերի միավորումները: Նա նաև գտնում է, որ Հայաստանի համար 10-12 բանկի առկայությունը լիովին բավարար է:
Հիշեցնենք, որ առաջին միավորումը Հայաստանի բանկային համակարգում պատկանում է Արդշինինվեստբանկին, որը 2003 թվականին ձեռք բերեց Արդշինբանկի և Հայագրոբանկի ակտիվների ու պարտավորությունների առյուծի բաժինը, նրանց մասնաճյուղերի լայն ցանցի հետ միասին: Ավելի ուշ, 2012-ի հունիսին, ավարտվեց Կասկադ Բանկի և Ամերիաբանկի միավորման գործընթացը, ինչի արդյունքում միավորված բանկեը ներկայումս գործում է Ամերիաբանկի անվան ներքո: Ըստ վերջին տվյալների, Հայաստանի բանկային համակարգում գործում է 21 բանկ և ավելի քան 490 մասնաճյուղ, ինչպես նաև 32 վարկային կազմակերպություն` իրենց 130 մասնաճյւողերով: