Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2014 19:29
ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ ներդրել է նոր` Պարզ-Արագ Ավտո վարկատեսակը
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ շարունակում է ավելացնել մանրածախ պրոդուկտների տեսականին` ներդնելով նոր` Պարզ-Արագ Ավտո քարտային վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, տվյալ վարկատեսակը վարկառուներին հնարավորություն է տալիս ստանալ ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր մինչև 10 հազար ԱՄՆ դոլար կամ 2 մլն ՀՀ դրամ գումարի չափով, առանց եկամուտը հաստատող փաստաթղթի, Անելիք Բանկի ArCa, VISA և MasterCard վճարային քարտերի միջոցով:
«Պարզ-Արագ Ավտո վարկատեսակի տրամադրման համար Բանկում մշակվել է պարզեցված և հարմար ընթացակարգ: Մեր ավտոսեփականատեր հաճախորդները հնարավորություն ունեն միայն գրավադրելով ավտոմեքենան, ստանալ պահանջվող վարկը` հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ մանրածախ վարկավորումը շարունակում է մնալ Բանկի գերակա ուղղություններից մեկը:
Մինչ այդ Անելիք Բանկն իր վարկային պրոդուկտների «Պարզ-Արագ» փաթեթը համալրել էր եկամուտների վերաբերյալ տեղեկանք չպահանջող ևս երկու նոր պրոդուկտներով` «Էքստրա» (մինչև 1400 դոլար) և «Պրոգրես» (մինչև 2000 դոլար):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, Անելիք Բանկը, մանրածախ վարկային մի քանի նոր պրոդուկտների ակտիվ ներդրման միջոցով ցուցադրեց բանկային շուկայի համար ամենաբարձր աճի տեմպերը, ինչպես սպառողական, այնպես էլ մանրածախ վարկավորման հատվածներում: Այսպես, սպառողական վարկավորման ծավալը բանկն 2014 թվականի առաջին կիսամյակում ավելացրեց 35% (շուկայում արձանագրվել է 28.5% անկում), իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներն ավելացրեց 40% (շուկայում աճը եղել է 8.2%): Երկրորդ եռամսյակում բանկը սպառողական վարկավորումն ավելացրեց 19%, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը` 21%: Ընդ որում, տարեկան կտրվածքով այս ցուցանիշների աճը համապատասխանաբար կազմեց 48.5% և 53.3%: Մի շարք պահանջված մանրածախ վարկային պրոդուկտների ագրեսիվ բայց մտածված ներդրման արդյունքում Անելիք Բանկը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ձևավորեց սպառողական վարկավորման 19.3 մլրդ. Դրամ ծավալով պորտֆել, առաջին եռամսյակում ցատկելով դեպի առաջատարների տասնյակ, իսկ երկրորդ եռամսյակում հաստատտվելով TOP-10-ում:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է հանդիսանում լիբանանյան Credit Bank S.A.L.բանկը, որը 2013-ի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը բանկի կապիտալում 89.95%-ից հասցրեց մինչև 100%-ի: