Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2014 18:42
Սեպտեմբերի 16-19-ը բորսայում իրականացվող արտարժույթով գործարքների ծավալն աճել է ավելի քան 2 անգամ
ԱրմԻնֆո. Սեպտեմբերիգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ (շաբաթվա աճը`10%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 54.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`58%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77.3 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`3.7%), 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 109.7 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`10%), 408.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.7 մլն.եվրո, (շաբաթվա աճը` 3%) 525.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.4 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 10%), 529.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1.5 մլրդ. ռուբլի, (շաբաթվա աճը` 51%), 10.57 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 122.7 մլն.ռուբլի (շաբաթվա աճը` 18%), 10.69 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 16-19-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 150 հազար դոլար (շաբաթվա անկումը` 99 %), 408.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 11 մլն. դոլար (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ), 407.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է սեպտեմբերի 17-ին`4.150 մլն.դոլար, իսկ նվազագույն ծավալը` սեպտեմբերի 16-ին` 1.7 մլն.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: