Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2014 12:21
Սեպտեմբերի 22-27-ը միջբանկային արտարժութային գործարքների ծավալները կրկնապատկվել են, իսկ բորսայում աճը կազմել է 31.8%
ԱրմԻնֆո. Սեպտեմբերիգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`16%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.6 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`6%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 116.7 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 51%), 406.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 119.3 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`8.8%), 407.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.5 մլն.եվրո, (շաբաթվա անկումը` 22.7%) 520.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 22 մլն.եվրո (շաբաթվա աճը` 76.6%), 523.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1.1 մլրդ. ռուբլի, (շաբաթվա անկումը` 26.7%), 10.47 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 159.4 մլն.ռուբլի (շաբաթվա աճը` 29.9%), 10.64 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 22-27-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.950 մլն.դոլար (շաբաթվա աճը` 99 %), 407.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 14.458 մլն. դոլար (շաբաթվա աճը`31.8), 407.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է սեպտեմբերի 23-ին`6.5 մլն.դոլար, իսկ նվազագույն ծավալը` սեպտեմբերի 27-ին` 900 հազ.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: