Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2014 17:36
Անելիք Բանկի մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին
ԱրմԻնֆո. Առաջնորդվելով հաճախորդների հարմարավետության ապահովման սկզբունքով` «Անելիք Բանկի» 4 մասնաճյուղեր 2014թ. սեպտեմբերի 1-ից սկսել են աշխատել նաև շաբաթ օրերին: Այսուհետ Բանկի «Դավթաշեն» (ք. Երեւան, Դավթաշեն 4-րդ թաղ., 11/91), «Բաղրամյան» (ք. Երեւան, Բաղրամյան 75), «Մալաթիա» (ք. Երեւան, Րաֆֆու 39/61) և «Գյումրի» (ք. Գյումրի, Անկախության հր-կ 6) մասնաճյուղերում նաև շաբաթ օրերին այցելուները կարող են օգտվել մատուցվող բանկային բոլոր ծառայություններից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված 4 մասնաճյուղերը շաբաթ օրերին աշխատում են առավոտյան 10:00-ից մինչև 14:00:
Նշենք, որ ներկայումս Անելիք Բանկն ունի 13 մասնաճյուղ, որից 7-ը գտնվում է Երևանում, իսկ 6-ը` մարզերում: Բանկը ծրագրում է հետագայում նույնպես ընդլայնել մասնաճյուղերի ցանցը, իր ներկայությունն ապահովելով ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան CreditBank S.A.L-ը: