Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2014 12:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այս տարվա ապրիլին Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացրել է սոցիալոգիական հարցում լավագույն բանկ ճանաչելու նպատակով: Հարցման արդյունքում, որն անցկացվել է 1067 հոգու շրջանում ՀՀ բոլոր մարզերում, և «Հանրային վարկանիշ» ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում ճանաչվել է լավագույնը: «Լավագույն բանկ» մրցանակը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Միջոցառմանը ներկայացված էր 30 անվանակարգ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, շինարարության, արդյունաբերության և այլ ոլորտներում:
««Հանրային վարկանիշի» կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես Հայաստանի լավագույն բանկ կարևոր իրադարձություն է: Սա բանկի ողջ թիմի ջանասեր աշխատանքի ու գործին նվիրվածության ցուցանիշ է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին անաչառ գնահատականի համար և նշել, որ այս մրցանակը ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բանկի հաճախորդների ձեռքբերումն է: Մենք շարունակելու ենք ընդլայնել բիզնեսը և հայկական շուկա մտցնել նոր ծառայություններ ու պրոդուկտներ»,-ասդել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականցնում «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերությունը: Դրա շրջանակում անցկացվում են մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը:
Սոցիոլոգիական հարցումների ծրագիրն իրականացրել է Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ ողջ տարածքում «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: