Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2014 17:38
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան 2014 թվականի սեպտեմբերին կազմել է 0.3%, իսկ տարեկան դեվալվացիան կազմել է 0.04%
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան 2014 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 0.8%, իսկ միայն սեպտեմբերին` 0.3% (տարեկան դեվալվացիան` 0.04%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի սեպտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 408.36 դրամ/դոլար, 2013-ի սեպտեմբերին 408.2 դրամ/դոլարի համեմատ:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.4% ինֆլյացիա, 2013-ի դեկտեմբերի համեմատ դեֆլյացիան կազմել է 0.8%, իսկ 2013-ի սեպտեմբերի համեմատ` 1.5%: Համեմատության համար նշենք, որ 2013-ի հունվար-սեպտեմբերին ինֆլյացիան կազմել էր 3.2%, իսկ դրամի դեվալվացիան` 0.7%: Միայն սեպտեմբերին դեֆլյացիան կազմել է 0.2%, իսկ դրամի դեվալվացիան` 0.2%: 2012-ի հունվար-սեպտեմբերին դեֆլյացիան կազմել է 1.5%, ՀՀ դրամի դեվալվացիան` 6.7%, միայն 2012-ի սեպտեմբերին սպառողական գների 0.5% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.5 % ռեվալվացիայով, իսկ 2011-ի հունվար- սեպտեմբերին ինֆլյացիան կազմել է 0.6%, իսկ դեվալվացիան` 3.3% (միայն 2011-ի սեպտեմբերին ինֆլյացիան կազմել է 0.8%. իսկ դրամի դեվալվացիան` 1.4%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիանարժեվորումը կազմել է 0.1%, իսկ միայն դեկտեմբերին դեվալվացիան կազմել է 0.1%, իսկ ինֆլյացիան 2013 թվականին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին` 1.1%): 2012 թվականին դրամի դեվալվացիան դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0.3%: Ինֆլյացիան 2012 թվականին կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին կազմել է 2.1%):