Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2014 17:59
ՀԲՄ. Հայաստանի բանկային համակարգը կայոն է, բայց առանց պրոբլեմների չէ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգը կարելի է գնահատել որպես բավականաչափ կայուն, բայց առանց պրոբլեմների չէ: Հոկտեմբերի 2-ին նման կարծիք է արտահայտել Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, Երևանում մեկնարկած ՄԲԿ-2014 Միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում: «Մի կողմից, համակարգը 2013 թվականը եզրափակել է հիմնական ֆինանսական բոլոր ցուցանիշների աճով, ինչը վկայոմ է շարունակական աճի մասին: Մյուս կողմից, անցյալ տարի Հայաստանի տնտեսությունը բախվեց աճի տեմպերի դանդաղմանը, ինչը լրացուցիչ պրոբլեմներ ստեղծեց բանկերի համար»,-նշել է ՀՄ նախագահն իր բացման խոսքում:
Նրա խոսքով, այնուամենայնիվ, այդ պայմաներում էլ երկրի բանկային համակարգը շարունակում է մեծացնել վարկային ներդրումները երկրի տնտեսությունում: «Մի խոսքով, այսօր մենք գործ ունենք Հայաստանի բանկային համակարգում առկա դինամիկ գործընթացների հետ, քանի որ տեղի են ունենում օրենսդրական լուրջ փոփոխոթյուններ, չնայած հեշտությամբ չեն առաջ գնում կենսաթոշակային բարեփոխումները, իսկ պետական բանկերի բացակայության պայմաներում մեր բիզնեսը դառնում է ավելի շատ մրցունակ, երբ յուրաքանչյուր դոլարի, դրամի և կոպեկի համար ստիպված ենք լինում քրտնաջան աշխատել, փնտրելով եկամուտների նորանոր աղբյուրներ»,-նշել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013 թվականի արդյունքներով կազմել են 2.9 տրլն. դրամ, 2012-ի համեմատ աճելով 22.8%: Վարկային ներդրումները 2013-ի վերջին կազմել են $ 1.8 տրլն. դրամ, տարեկան աճը` 14.4%: Դրա կառուցվածքում Հայաստանի տնտեսությանն ուղղված վարկերի մասնաբաժինը կազմել է 64.3% կամ 1.2 տրլն. դրամ, մեկ տարում աճելով 13,6%: Բանկային համակարգի պարտավորությունները հաճախորդների հանդեպ կազմել են 1.6 տրլն.դրամ, տարեկան աճը`33%: Բանկերի միագումար ընդհանուր կապիտալը կազմել է 472,2 մլրդ դրամ, տարվա աճը` 16.7%: 2013 թվականը Հայաստանի բանկային համակարգը եզրափակել է ավելի քան 48 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 22%: Համակարգի ROE-ն 2013-ին կազմել է 11.2% (2012-ի 10.3%-ի փոխարեն), Իսկ ROA –ն կազմել է 1,81% (2012-ի 1.76% - ի փոխարեն):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական աճը Հայաստանում 2013 թվականին կազմել է 3.5%, 2012 թվականի 7,2%-ի համեմատ:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց բանկային հերթական միջազգային կոնֆերանսը` ՄԲԿ-2014-ը, որը կազմակերպել է Մոսկվային միջազգային արժութային ասոցիացիան (ՄՄԱԱ): Աշնանային ավանդական կոնֆերանսի թեման այս անգամ կլինի`«Բանկերը փոփոխությունների դարաշրջանում. նոր մարտահրավերներ, նոր փորձություններ, նոր հնարավորություններ»: Կոնֆերանսի պաշտոնական հովանավորն է «ԲԲՌ Բանկ» ՓԲԸ-ն: Կոնֆերանսը կընթանա մինչև հոկտեմբերի 4-ը: