Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2014 19:05
Ընթացիկ շաբաթվա ընթացքում բորսայական արտարժութային գործարքների ծավալներն ավելի զգալիորեն են կրճատվել, քան միջբանկային գործարքների ծավալները
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ (շաբաթվա աճը`21%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 61.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`19%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ին ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110.3 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 5%), 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 112.1 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`6%), 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8.4 մլն.եվրո, (շաբաթվա աճը` 12%) 514.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 24.9 մլն.եվրո (շաբաթվա աճը` 13%), 517.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 921.7 մլն. ռուբլի, (շաբաթվա անկումը`16%), 10.24 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 167.1 մլն.ռուբլի (շաբաթվա աճը` 4%), 10.41 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 29-ից հեկտեմբերի 3-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.4 մլն.դոլար (շաբաթվա անկումը` 28 %), 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 7.550 մլն. դոլար (շաբաթվա անկումը`47%), 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է սեպտեմբերի 30-ին`4.9 մլն.դոլար, իսկ նվազագույն ծավալը` սեպտեմբերի 1-ին և 3-ին` 100 հազ.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: