Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2014 19:49
ՀՀ ԿԲ կանխատեսում. 2014 թվականին մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսությունում կավելանան 1,8%-ով
ԱրմԻնֆո. ՀՀ կենտրոնական բանկը 2014 թվականի ներդրումային ակտիվությունը Հայաստանում գնահատում է որպես թույլ` չնայած սպասվող որոշ բարելավմանը: Այդ առնչությամբ ԿԲ փոխել է ընթացիկ տարվա մասնավոր ներդրումների աճի կանխատեսումը: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2014 թվականին երկրի տնտեսությունում մասնավոր ներդրումների ծավալը 1,8%-ով կավելանա` 2013 թվականի համեմատ: Նախորդ կանխատեսման համաձայն, մասնավոր ներդրումների աճը պետք է կազմեր շուրջ 4%:
ԿԲ համաձայն, ընթացիկ տարում երկրում արձանագրվել է թույլ ներդրումային ակտիվություն, ինչի մասին վկայում է հունվար-հունիս ամիսներին շինարարության ճյուղում արձանագրված անկումը: 2015-2016 թթ. շինարարության ճյուղի կայունացմանն ու մի շարք մասնավոր նախագծերի իրագործմանը զուգընթաց կարձանագրվի մասնավոր ներդրումների 5-6% աճ: Հարկ է նշել, որ երկրում ներդրումների վերսկսմանը կնպաստի նաև ընդհանուր ազգային խնայողությունների աճը, որն սպասվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում: Բացի այդ, ներդրումների աճին կնպաստի նաև Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, որը ենթադրում է մի շարք համատեղ նախագծերի իրագործում մանսակից երկրների հետ:
Միագումար պահանջարկի աճի գծով 2-րդ կիսամյակի արդյունքներով ԿԲ կանխատեսումը պահպանել է 5%: Ավելի վաղ ԿԲ այդ ցուցանիշի աճը կանխատեսել էր 6,1%: 2016 թվականից ԿԲ ընդլայնող քաղաքականության ազդեցության թուլացմանը զուգընթաց միագումար պահանջարկի աճի տեմպերը կդանդաղեն և կկայունանան` տնտեսական աճին համապատասխան:
Նվազեցվել է նաև ընթացիկ տարվա մասնավոր սպառման աճի կանխատեսումը` 4%, ավելի վաղ կանխատեսված 4,6%: Դա պայմանավորված է ՌԴ-ից մասնավոր փոխանցումների, տնտեսական ակտիվության և մասնավոր ծախսերի սպասվածից ավելի ցածր մակարդակով: Այդուհանդերձ, 2014 թվականի արդյունքներով Հայաստանում մասնավոր սպառման աճի տեմպերը զգալիորեն կգերազանցեն մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, որը գնահատվել է 0,9%:
Մասնավոր ծախսերի աճի կանխատեսումն իրական արտահայտությամբ վերանայվել է դեպի արագացում` 4,5%: 3-րդ եռամսյակում սպասվող աշխատավարձերի աճը պետական հատվածում, խթանող դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև թույլ ինֆյացիոն միջավայրը կհանգեցնեն բնակչության եկամուտների և գնողունակության աճի: Հաշվետու տարավ ընթացքում կպահպանվի մասնավոր հատվածի խածսերի ռեցեսիոն խզումը, որը կզրոյանա միայն տարեվերջին: 2015 թվականին սպասվող մասնավոր խածսերի աճի տեմպերի արագացումը, որը պայմանավորված է 2014 թվականի ընդլայնող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների բարենպաստ ազդեցությամբ, իր հերթին կպայմանավորի ելքը դեպի մասնավոր խածսերի ոչ մեծ դրական խզում, կանխատեսվող ժամանակահատվածում հետագա զրոյացմամբ: 2016- 2017 թթ. մասնավոր ծախսերի աճը կկայունանա 4%-ի սահմաններում: