Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2014 15:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը յումրիի ՙՇիրակ՚ ֆուտբոլային ակումբի հովանավորն է
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում սպորտի զարգացմանն: Բանկը հովանավորում է յումրիի ՙՇիրակ՚ ֆուտբոլային ակումբը, և ի նշան համագործակցության` ՎՏԲ տարբերանշանն առկա է ֆուտբոլային թիմի համազգեստին:
ՙՇիրակ՚ ֆուտբոլային ակումբը հիմնվել է յումրիում 1958թ. Այն Հայաստանի ամենահին ակումբներից է, ինչպես նաև միակը, որը մասնակցել է ՀՀ Պրեմիեր լիգայի բոլոր առաջնություններին:ՙՇիրակ՚ ֆուտբոլային ակումբը Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է` Հայաստանի քառակի չեմպիոն (1992, 1994, 1999, 2012/2013), Հայաստանի գավաթակիր (2011/12), Հայաստանի քառակի սուպերգավաքաթակիր (1996, 1999, 2003, 2013):
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմը ստեղծվել է 2009թ. և նրա կազմում ընդգրկված են բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: 2011թ. բանկի մինի-ֆուտբոլի թիմը հաղթանակ է տարել Հայաստանի բանկերի ու վարկային կազմակերպությունների շրջանում անցկացված մինի-ֆուտբոլի 10-րդ առաջնությունում: 2013թ. թիմը դարձել է Panini Cup и Ararat-73 Cup հաղթող: Բանկի թիմը մասնակցում է նաև ՎՏԲ խմբի դուստր-ընկերությունների կազմակերպած տարբեր առաջնություններին:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է զանգվածային և պրոֆեսիոնալ սպորտին: Աջակցություն ցուցաբերելով «Շիրակե ֆուտբոլային ակումբին` մենք մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի ամենաուժեղ թիմերից մեկի զարգացման գործում: Ցանկանում եմ «Շիրակինե նոր հաղթանակներ և իր առջև դրված սպորտային առաջադրանքների հաջող կատարում՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՄենք շատ ուրախ ենք մասնավորապես ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության համար, քանի որ ՎՏԲ խումբը ամբողջ աշխարհում ֆուտբոլի ամենաակտիվ գործընկերներից է: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կօգնի «Շիրակինե անցում կատարել զարգացման նոր մակարդակ: ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մենք կհասնենք հաջողությունների՚,- ասել է ՙՇիրակ՚ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը: