Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2014 19:11
Ռուբեն Վարդանյան. Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը չպետք է Ռուսաստանը դիտարկի որպես ֆոնդավորման աղբյուր
ԱրմԻնֆո. ՙԵս որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը չպետք է Ռուսաստանը դիտարկի որպես ֆոնդավորման աղբյուր՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԱմերիաբանկի՚ Տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը`մեկնաբանելով Հայաստանի վրա հակառուսական պատժամիջոցների հնարավոր ազդեցության վերաբերյոլ որոշ փորձագետների կարծիքը:
ՙՀայաստանում բավականաչափ հետաքրքիր նախագծեր կան տարբեր բնագավառներում, և դրանիցից շատերը կարող են տնտեսական հետաքրքրություն ներկայացնել կամ արդեն ներկայացնում են այդ թվում Ռուսաստանի համար: Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը չի կարող ներդրումեր ներգրավել Ռուսաստանից՚,- նշել է Ռ. Վարդանյանը:
Մինչդեռ շատ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կխուսափի հակառուսական պատժամիջոցներից, սակայն աղբյուրները, որոնք ունեցել է Հայաստանը Ռուսաստանում, աստիճանաբար պակասում են: