Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2014 19:21
Ընթացիկ շաբաթ միջբանկային գործարքների ծավալները շարունակել են աճը, իսկ բորսայական արտարժութային գործարքների ծավալները նվազել
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.9 մլրդ դրամ (շաբաթվա աճը`0.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 63.6 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`86%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97.8 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 7.5%), 408.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 108.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`4.9%), 409.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.8 մլն.եվրո, (շաբաթվա աճը` 13%) 519.86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 15.8 մլն.եվրո (շաբաթվա աճը` 6%), 522.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 936.1 մլն. ռուբլի, (շաբաթվա անկումը`13.1%), 9.86 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 216.9 մլն.ռուբլի (շաբաթվա աճը` 40%), 10.02 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 20-24-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 3,650 մլն.դոլար (շաբաթվա աճը` 19.4 %), 408.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 9.6 մլն. դոլար (շաբաթվա անկումը`20%), 409,42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հոկտեմբերի 24-ին`1.5 մլն.դոլար, իսկ հոկտեմբերի 23-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: