Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2014 15:00
Դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014 թվականի հոկտեմբերին կազմել է 0.3 տոկոս, իսկ գնաճը կազմեը`1 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 1.1%, միայն հոկտեմբերին` 0,3%, իսկ տարեկան արժեզրկումը` 0,9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014-ի հոկտեմբերին ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 409.93 դրամ/ 1 դոլար, 2013-ի հոկտեմբերի 406.61 դրամ / դոլարի համեմատ: Մեկ տարի առաջ, 2013-ի հունվար-հոկտեմբերին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել էր 0,1%, միայն հոկտեմբերին արժեւորումը կազմել էր 0.5%, իսկ տարեկան արժեվորումը` 0,1%: 2013 թվականի հոկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 406.2 դրամ / դոլար:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի հոկտեմբերին գնաճը կազմել է 1%, 2013-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0.2%, իսկ 2013-ի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.2%: 2014-ի հունվար-հոկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2.9%: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2013-ի հոկտեմբերին գնաճը կազմել է 0.3%, դրամի արժեւորումը`0,5%, իսկ 2013-ի հունվար-հոկտեմբերին գնաճը կազմել է 3.5%, իսկ 2013-ի հոկտեմբերի 2012-ի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 7.1%: 2012-ի հունվար-հոկտեմբերին գնանկումը կազմել է 0,3%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 6,1%: Միայն 2012-ի հոկտեմբերին սպառողական գների աճը կազմել է 1.2%, դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ` 0.5 %, իսկ 2011-ի հունվար-հոկտեմբերին գնաճը կազմել է 0.9%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 4,5% (միայն 2011-ի հոկտեմբերին գնաճը կազմել է 0.3%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 1.1%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ 2013-ին կազմել է 0.1%, իսկ միայն դեկտեմբերին արժեզրկումը կազմել է 0.1%, իսկ գնաճը` 5,6% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 1 1%): 2012 թվականին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին արժեւորումը կազմել է 0,3%, իսկ գնաճը 2012-ին կազմել է 3,2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2.1%):