Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2014 19:24

ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվ քարտապանը «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակնբերում շահել է դեպի Մալթա երկու անձի համար ուղևորության ուղեգիր


ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 21-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարկետինգային արշավի արդյունքները: Պատահական ընտրանքի մեթոդով իրականացված խաղարկության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտի ակտիվ քարտապանններից մեկը` Գայանե Բաբայանը շահել է դեպի Մալթա երկու անձի համար ուղևորության ուղեգիր: Ակցիայի շրջանակներում խաղարկվել է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 100 մրցանակ, այդ թվում, կենցաղային տեխնիկա գնելու 50 հավաստագիր և ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագիր, ընդ որում, արտոնյալ պայմաններով` -1% վարկի և +1% ավանդի համար:

Ակցիան անց էր կազվում հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերի քարտապաների միջև: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով արված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և հնարավորություն` շահելու նվերներ:

Գնումների կամ ծառայությունների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում էր 2 բոնուսային միավոր, ՀՀ տարածքում և արտասահմանում այլ բանկերի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց` 1 միավոր: Մեկ գործարքի համար հաճախորդը կարող էր ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր: Միավորները հաշվարկվել են Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս գնված ապրանքների և ծառայությունների դիմաց Visa քարտերի բոլոր վճարներով, բացառությամբ բանկոմատներով իրականացված կոմունալ և այլ վճարներից: Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի ամենից շատ բոնուսային միավորներ հավաքած 100 հաճախորդներն ավտոմատ կերպով դարձան խաղարկության մասնակիցներ:

«Վաճառքի կետերում Visa քարտերով կատարված գործարքների քանակի ու շրջանառության աճը այն բանի ապացույցն է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ավելի հաճախ են նախընտրում վճարել Visa քարտերով ամենօրյա գնումներ կատարելիս, իսկ բանկի մարքետինգային ակցիաները, որոնք ուղղված են անկանխիկ վճարումների խթանմանը, ճանաչելիության արդյունավետ գործիք են: Մասնավորապես «Ամառը ՎՏԲ-ի հետ» և «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիաները մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց արդյունավետությունը` դառնալով բանկի հաճախորդների ամռան ու ձմռան մշտական «ուղեկիցը»: Այս տեսակ արշավներն օգնում են արագացնել անցումը կանխիկից անկանխիկ վճարման և հասանելի դարձնել անկանխիկ վճարումները որքան հնարավոր է ավելի շատ մարդկանց համար: Visa-ի` 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ցանցում շրջանառության աճը կազմել է 26%, իսկ առևտրի ցանցում շրջանառության և ընդհանուր ծավալի հարաբերակցությունը, ներառած կանխիկ վճարումները, 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով անցել է 10%: Մի կողմից, այս ցուցանիշները ցույց են տալիս անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացման դրական դինամիկա, մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ շուկան դեռևս առաջարկում է բավականին շատ հնարավորություններ նմանատիպ միջոցառումների հաջող իրականացման համար»,- ասել է Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն:

«Մարքետինգային արշավն անցկացվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի խթանման և Visa ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման նպատակով: Ակցիայի արդյունքներն արձանագրեցին վճարումների քանակի ու ծավալի աճ ինչպես առևտրի կետերում, այնպես էլ համացանցում: Բանկի Visa քարտապանները էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների լայն սպեկտրի համար, և օրեցօր քարտերը դառնում են Հայաստանի սպառողների համար վճարում կատարելու սովորական միջոց»,-ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն էլ իր հերթին է նշել, որ ակցիայի գործելու ընթացքում (2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 50%-ով, այդ թվում` շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 66%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 10 հազար: «Նման ակցիա բանկն անց է կացնում արդեն 5-րդ անգամ: Հաջորդ տարի նախատեսում ենք անցկացնել Visa քարտերով առնվազն 3 նման ակցիա, իսկ հետագայում մտադիր ենք գործարկել օլիմպիական խաղերի հետ կապված քարտային ակցիաներ»,-տեղեկացրել է Ա.Խաչատրյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա տեղեկացրել է, որ ներկայուսմ բանկն ունի ավելի քան 350 հազար ակտիվ քարտ, որոնց մեծ մասը Visa քարտեր են, և որոնց քարտապանների թիվը հասնում է 280 հազարի: Բանկի մասնաբաժինը Հայաստանի քարտային շուկայում կազմում է 25%: ներկայումս բանկն ունի 150 բանկոմատ և 180 Pos-տերմինալ:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը, սպասարկելով տեղական ArCa քարտերը, թողարկելով և սպասարկելով միջազգային Visa քարտերը, ինչպես նաև 2013 թվականի վերջից ձեռնամուխ լնելով նաև MasterCard քարտերի թողարկմանը: Կենսաթոշակային քարտերի թվով նույնպես բանկը առաջատարն է շուկայում: Պլաստիկ տրանսակցիաների ծավալներով բանկը հանդիսանում է շուկաի առաջատարը: Բանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոն, որով ապահովում է մրցակցային իր առավելությունները ՀՀ քարտային շուկայում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ինչպես նաև VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ 2003թ.-ից: Բանկի Visa քարտապանների քանակը գերազանցում է 280 հազ., ինչն ապահովում է հայկական շուկայում առաջին տեղը քարտերի թվով: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Նշենք, որ Visa-ն հանդիսանում է գլոբալ վճարային համակարգ, որը աշխարհի ավելի քան 200 երկրների քարտապաններին, առևտրասպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով և հուսալի օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է իրականացնել ավելի քան 20 000 գործարք վայրկյանում, զերծ պահելով սպառողներին խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում սակագներ և տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաև չի տրամադրում վարկեր քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն որոշումները թույլ են տալիս ֆինանսական կազմակերպություններին իրենց հաճախորդներին առաջարկել ֆինանսական գործիքների լայն ընտրանի, այդ թվում դեբետային, կանխավճարային և վարկային քարտային պրոդուկտներ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշըԳևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըIDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամՄխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլարԷկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-երՍրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարարԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլարՀայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլար
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար
ՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարարՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարար
Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
Արդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Ֆինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարարՖինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարարՀայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարար
Նախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրաՆախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրա
Հայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ ՓաշինյանՀայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ Փաշինյան
ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ
Արդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքները
Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոցՀայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց
ԱԺ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն առաջարկել է մի շարք ուղղումներ, որոնցով էապես պարզեցվում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավորԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձըԿոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
"Միասնության թևեր". հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով կհանգեցնի Հայաստանի կախվածության տարածաշրջանային կենտրոններից
Իդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասինԻդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.10.2025
RUB4.75-0.04
USD382.720.10
EUR444.15-1.53
GBP504.23-1.52
CAD274.21-0.33
JPY24.86-0.27
CNY53.81-0.08
CHF478.40-2.22