Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2014 19:49
Նոյեմբերի 3-7-ը միջբանկային և բորսայական արտարժութային գործարքների ծավալներն զգալիորեն աճել են, իսկ մանրածախ շուկայում դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ
ԱրմԻնֆո. Անցած շաբաթ` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 47.1 մլրդ դրամ (շաբաթվա աճը`30%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 59.8 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`54.5%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86.2 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 0.6%), 412.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 93.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`0.2%), 413.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6.2 մլն.եվրո, (շաբաթվա անկումը` 25%) 513.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 15.7 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 6.5%), 517.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 811.4 մլն. ռուբլի, (շաբաթվա անկումը` 17.8%), 9.20 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 150.4 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը` 47.6%), 9.43 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 3-7-ը միջբանկային և բորսայական արտարժութային գործարքների ծավալներն զգալիորեն աճել են, իսկ արտարժույթի մանրածախ շուկայում դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ` 411-ից մինչև 415 դրամ/դոլար, հետագա աճի միտումներով: Այսպես, արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 3-7-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 6,6 մլն.դոլար (շաբաթվա աճը` 2 անգամ), 412.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 21.450 մլն. դոլար (շաբաթվա աճը`79%), 414.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է նոյեմբերի 7-ին`9.4 մլն. դոլար, իսկ նվազագույն ծավալը` նոյեմբերի 3-ին` 400 հազ.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: