Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2014 17:32
ՀՀ ԿԲ. ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են հակերային հարձակումներից
ԱրմԻնֆո. Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա Կենտրոնական բանկում հայտարարել են, որ այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: Այնուամենայնիվ, ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի առավոտյան որոշ սոցցանցերում տեղեկատվություն էր հայտնվել`հետևյալ բովանդակությամբ.ՙԱդրբեջանական հակերները կոտրել են ՀՀ Կենտրոնական բանկի սերվերները և 2.4 GB արխիվ հրապարակել, որը պարունակում է նամակներ պայմանագրեր և այլն: Հակերները կոտրել են ԿԲ լիցենզիաների օն-լայն տրամադրման կայքը£ Ֆայլերի մի մասը հենց այս կայքից են, մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից£
Արխիվը տեղադրված է հակերները կայքի վրա, ֆայլերը ստուգված չեն, և պետք է հաշվի առնել, որ հնարավոր է վիրուս պարունակեն՚: Հրապարակված տեղեկատվության հետ միասին տրվում է կայքի հղումը, որտեղ զետեղված են վերցված ֆայլերը: Ըստ որում, հղումը կասկածելի բնույթի է և, հնարավոր է, վիրուս է պարունակում: