Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2014 17:08
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:
«Մեր բանկի աշխատակիցները անմիջապես արձագանքեցին ամսագրի` սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհրաժեշտ իրերով ապահովելու կոչին: Ընդամենը երկու օրում հավաքեցինք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք և մանկական սնունդ: Համոզված եմ` նմանատիպ ակցիաները լավ օրինակ կծառայեն նաև Հայաստանի այլ գործարարների համար»,-ասել է նա:
Ինչպես հայտնեց «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են ամեն ինչ հնարավորինս օգնելու Ադրբեջանին կից սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք առաջինն են իրենց վրա կրել ղարաբաղյան պատերազմի հարվածները, կարելի է համարել առանձնացված և աշխարհից կտրված փոքր պետություններ, որոնք ապրում են իրենց կանոններով և ավանդույթներով: Շուրջ քսան տարի նրանք պայքարում են գոյատևելու համար` ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ: Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և ապացուցեցին, որ մեր երկրում «ուրիշի» դժբախտություն գոյություն չունի»,- եզրափակեց Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: