Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2014 19:38
Բորսայական և միջբանկային հազվադեպ ու համեստ գործարքները չեն կարողանում կասեցնել դրամի արժեզրկման գործընթացը
ԱրմԻնֆո. Անցած շաբաթ` նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`15,3%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.8 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`35,3%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,6 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 4,8%), 415,94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 109,4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`3,9%), 417,39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,8 մլն.եվրո, (շաբաթվա աճը` 54,4%) 519,26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 15 մլն.եվրո (շաբաթվա աճը` 6,4%), 523,31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 774,5 մլն. ռուբլի, (շաբաթվա աճը` 12,1%),  8,81 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 184.4 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը` 10,6%), 9.00 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: 
Նոյեմբերի 17-21-ը բորսայական արտարժութային գործարքները ցուցադրել են նվազող տրենդ, բայց ակտիվացել են միջբանկային արտարժութային գործարքները, ինչի ֆոնի վրա արտարժույթի մանրածախ շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկամն տեմպերը, չնայած աննշան, բայց դանդաղել են, շաբաթվա վերջին արձանագրելով 419,25 դրամ/դոլար փոխարժեք: Այնուամենայնիվ, հետագա աճի միտումները չեն բացառվում: Այսպես, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 11.750 մլն. դոլար (շաբաթվա անկումը`69%), 416,08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է նոյեմբերի 18-ին`10,250 մլն. դոլար, իսկ նվազագույն ծավալը` նոյեմբերի 20-ին`1,5 մլն.դոլար: Իսկ նոյեմբերի  17-ին, 19-ին և 21-ին գործարքներ չեն կատարվել: Արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 17-21-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 6,6 մլն.դոլար (դինամիկան չի նշվում նախորդ շաբաթ գործարքների բացակայության պատճառով), 412,66 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ  եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է  57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: