Շաբաթ, 22 Նոյեմբերի 2014 17:34
ՀՀ ԿԲ. Հայաստանի 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը շարունակում է դանդաղել, այժմ արդեն 3,6-4,2%-ից մինչև 3,1-3,6%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ անընդմեջ վերանայել է Հայաստանի տնտեսական աճի 2014 թվականի իր կանխատեսումը` դեպի դանդաղում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, 4-րդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.1-3.6%, այլ ոչ թե նախկինում կանխատեսված` 3,6 - 4.2%-ը: Իսկ ավելի վաղ ԿԲ 2014 թվականի համար կանխատեսել էր 4,1-4,8% տնտեսական աճ:
Մեգառեգուլյատորի կողմից տնտեսական աճի կանխատեսումների վերանայումը պայմանավորված էր, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունով, և երկրորդ, երկրում շինարարական ծրագրերի` նախատեսվածից ավելի դանդաղ իրականացումով: Ընդ որում, նվազեցվել է տնտեսական աճի պոտենցիալ մակարդակի կանխատեսումը, ինչն, իր հերթին, պայմանավորված է ինչպես գործընկեր-երկրներից սպասվող կապիտալ ներդրումների դանդաղումով (կապված անորոշությունների ֆոնի ներքո տեղի ունեցող տնտեսական աճի պոտենցիալ մակարդակի հետ), այնպես էլ ներքին ներդրումային ցածր ակտիվությունով: Այնուամենայնիվ, ԿԲ ակնկալում է, որ կանխատեսվող ժամանակահատվածում տնտեսական աճը կմոտենա իր հավասարակշռված երկարաժամկետ մակարդակին` 5-6%:
Ըստ դրամավարկային քաղաքականության ծրագրի, Կենտրոնական բանկն արդյունաբերական հատվածի կանխատեսումը 2014-ի համար նվազեցրեց` 1,3% - 2,3%-ից մինչև 0.7-1.3%: Մասնավորապես, դեպի դանդաղման կողմն են վերանայվել հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության աճի կանխատեսումները` գունավոր մետաղների համաշխարհային գների անկման պատճառով: Դեպի դանդաղման կողմն են վերանայվել նաև սննդամթերքի, շինանյութերի և հյութերի արտադրության կանխատեսումները, կապված ներքին և արտաքին պահանջարկի կրճատման հետ: Մինչ այդ Կենտրոնական բանկի կողմից արդյունաբերական աճի կանխատեսումները կազմում էին` 3,7-5,2%: ԿԲ ակնկալում է, որ լայնածավալ ծրագրերի իրականացման շնորհիվ կանխատեսելի հորիզոնում արդյունաբերության աճը կարող է կայունանալ 4,8-5,3% միջակայքում:
Շինարարության ոլորտի կանխատեսումը վերանայվել է դեպի վար: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, շինարարության ոլորտը 2014 վերջին կունենա 3-3,5% անկում: Մինչ այդ Կենտրոնական բանկի շինարարության ոլորտի կանխատեսումը կազմում էր 0.5-1.5%, ավելի վաղ կանխատեսված` 2.5-4.5%-ի փոխարեն:
Մեգառեգուլյատորի նոր կանխատեսումը հիմնված է 3-րդ եռամսյակում ոլորտում սպասվածից ավելի շատ պասիվությունով և շինարարականմ ծրագրերի պլանավորվածից ավելի դանդաղ իրականացումով:
Կանխատեսվող հորիզոնում պահանջարկի և առաջարկի միջև դիսպրոպորցիայի փուլային կորեկցիայի արդյունքում շիարարության ոլորտը կարող է արձանագրել 1% աճ:
Ծառայությունների աճի կանխատեսումները նույնպես վերանայվել են դեպի դանդաղման կողմը` 5,2-6,2%-ից մինչև 4,2-4,7%, ինչը պայմանավորված է ներքին պահանջարկի կորեկցիայով, և որպես հետևանք, առևտրի շրջանառության վրա ծառայությունների ազդեցությունով: Ավելի վաղ ՀՀ ԿԲ-ն ծառայությունների ոլորտտի աճը կանխատեսել էր` 4,2-5,7%: Կանխատեսվող հորիզոնում ծառայությունների ոլորտի աճը կարող է կայունանալ 5,3-5,8% միջակայքում, ինչը համահունչ կլինի ներքին պահանջարկի միջնաժամկետ կանխատեսումներին:
Ակնկալվող աճը գյուղատնտեսության ոլորտում նույնպես վերանայվել է արագացման կողմը, կապված ջերմոցային տնտեսությունների ցանցի ընդլայնման հետ: Ըստ ԿԲ, ագրոհատվածում աճը կկազմի 6-6,5%: Մինչ այդ կանխատեսումը դանդաղել էր 4,5-6,5%-ից մինչև 2,3-3,3%, քանի որ կարկտահարության պատճառով ամառը բերքառատ չէր:
Հիշեցնենք, որՀամաշխարհային բանկը Հայաստանի 2014 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել էր մինչև 2.6%: Մինչ այդ ՀԲ կանխատեսումը կազմում էր 2.7%: Հայաստանի Պետական բյուջեի նախագիծով իրական ՀՆԱ աճը պետք է կազմի 4,1%, իսկ դեֆիցիտը` 2.34%: Երկրի ՀՆԱ կկազմի 4,867.5 մլրդ դրամ: