Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2014 17:56
Հայաստանի ՓՄՁ ոլորտը ֆինանսավորելու նպատակով ԵԱԶԲ-ն Արդշինինվեստբանկին կտրամադրի 10 մլն.դոլարի վարկ
ԱրմԻնֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այսօր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ վարկային պայմանագիր է կնքել, որի շրջանակներում հայկական բանկին 5 տարի ժամկետով կտրամադրի $10 մլն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ֆինանսավորելու նպատակով: Փաստաթուղթն ստորագրել են ԵԱԶԲ Վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Կրասիլնիկովը և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
Ինչպես հայտնեցին Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկը կկարողանա ինքնուրույն ընտրել իր հաճախորդներին, որոնք պետք է համապատասխանեն ԵԱԶԲ-ի հետ համաձայնեցված պահանջներին, նրանց նպատակային վարկեր տրամադրելու եւ փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Նախագծի իրականացումը կսատարի փոքր եւ միջին բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ զարգացմանը, մրցակցային միջավայրի զարգացմանը եւ ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը թե ներքին, թե արտաքին շուկաներում:
Նախագիծն իրականացվում է ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսական ինստիտուտներին վարկային գծերի տրամադրման ճանապարհով ՓՄՁ-ների աջակցության եւ զարգացման ծրագրի շրջանակներում:
«Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն ընդհանուր տնտեսության զարգացման կարևորագույն պայմանն է, և մենք համոզված ենք, որ տվյալ նախագիծը դրական ազդեցություն կունենա այս գործընթացի վրա: Բացի այդ, 2013-2017 թթ. բանկի ռազմավարությանը համաձայն, ՓՄՁ-ների հետագա վարկավորման նպատակով բանկային սեկտորի ֆինանսավորումը Հայաստանում Բանկի գործունեության առաջնային ուղղություններից է», - ասել է Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Կրասիլնիկովը:
«Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ ԵԱԶԲ-ի կողմից տրամադրված միջոցները կօժանդակեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը՝ փոքր և միջին ձեռնարկություններին երկարատեւ վարկեր ստանալու համար ավելի լայն հնարավորություններ ընթեռնելու շնորհիվ: Այսօր ԵԱԶԲ-ն իր ուժերն է միավորում ֆինանսական խոշորագույն կազմակերպություններից մեկի հետ, որը լավ դիրքեր է զբաղեցնում տեղական շուկայում և սպասարկում է այդ թվում փոքր, միկրո ու միջին բիզնեսի հաճախորդներին: Այս պայմանագրի ստորագրումը լավ սկիզբ է ԵԱԶԲ-ի և Արդշինինվեստբանկի համագործակցության համար, որը, անկասկած, ամրապնդվելու և լայնանալու միտումներ է ունենալու», - ասաց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն ստեղծվել է 2006 թվականին, անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի շուկայական տնտեսությունները զարգացնելու նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է ավելի քան 1.5 մլրդ.դոլար:
Հիշեցնենք, որ Արդշինինվեստբանկը հիմնվել է 2002 թվականին և հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը: Բանկն ունի 55 մասնաճյուղ (2 տեղ), որից 42-ը գտնվում է մարզերում, իսկ 6-ը` ԼՂՀ-ում: Արդշինինվեստբանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 97.23%: Բանկն իր ընդհանուր կապիտալով, ակտիվներով, վարկային ներդրումներով և ընդհանուր պարտավորություններով գտնվում է գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում: Բանկը հանդիսանում է ՓՄՁ ոլորտի վարկավորման շոկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը, այդ ոլորտոմ կենտրոնացնելով վարկային պորտֆելի մոտ 20%-ը: