Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2014 18:17
ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են կատարել քարտից քարտ 3 անվճար փոխանցում
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները մինչև 2015թ. փետրվարի 28 կարող են կատարել 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ցանկացած քարտից տեղական կամ արտասահմանյան ցանկացած բանկի Visa քարտին բանկի 150 բանկոմատների միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, փոխանցումներն իրականցվում են շուրջօրյա, իսկ գումարը հասցեատիրոջ համար հասանելի է դառնում հաշված վայրկյաններ անց: Դա նշանակում է, որ հաճախորդը կարող է չսահմանափակվել բանկի աշխատանքային: Նա կարող է կատարել փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին ու ժամերին բանկոմատային ցանցի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտից փոխանցումներ կարելի է կատարել 3 ուղղություններով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերին; տեղական բանկերի Visa քարտերին; ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերի կողմից թողարկված Visa քարտերին ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով:
Փոխանցում կատարելու գործընթացը բավականին հասարակ է, իսկ ակցիայի ընթացքում կատարված առաջին 3 փոխանցումների համար ուղարկողի Visa քարտից պահված միջնորդավճարը բանկը կվերադարձնի ակցիայի ավարտից հետո: Իսկ փոխանցման ստանդարտ միջնորդավճարը (ակցիայի գործելու ժամանակահատվածում) կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Փոխանցումներ կարելի է կատարել նաև Հայաստանի այլ, ԱՊՀ և Վրաստանի բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին:
Քարտից քարտ փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է. Բանկոմատի մենյուից ընտրել ստորև նշված տարբերակներից որևէ մեկը`
ՙTransfers to CIS and banks of RA՚ (ՙՓոխանցում ՀՀ և ԱՊՀ բանկեր՚)
ՙTransfers to VTB cards՚ (ՙՓոխանցում ՎՏԲ քարտերին՚), մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել արժույթը, մուտքագրել փոխանցվող գումարը, հաստատել գործարքը:
Բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցումներ ծառայության մանրամասն պայմանները ներկայացված են բանկի www.vtb.am կայքում`ՙՎճարային քարտեր՚ բաժնում: