Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2014 19:16
Հայաստանի ԿԲ-ն դրամի ճշգրտան արդյունքում ինֆլյացիոն լուրջ ռիսկեր չի տեսնում
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումն ինֆլյացիայի և ֆինանսական կայունութան հետ կապված լուրջ ռիսկեր չի պարունակում: Նման պաշտոնական հայտարարությամբ է հանդե եկել ՀՀ Կենտրոական բանկի խորհրդի ադամ Արմենակ Դարբինյանը, ընդգծելով, որ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված էր գոյություն ունեցող արտաքին օբյեկտիվ գործոններով` տնտեսական աճի դանդաղումով, գործընկեր-երկրների ազգային արժույթների արժեզրկումով, ինչպես նաև աշխարհի մի շարք շուկաների ապրանքա-հումքային միտումներով:
«Մեր սթրես-թեստերը ցույց են տալիս, որ ֆինանսական կայունությունը պահպանելու համար նման ճշգրտումը լուրջ ռիսկեր չի պարունակում»,-նշել է նա, միաժամանակ հավաստելով, բոր ոլոր գործընթացները գտնվում են Մեգառեգուլյատորի հսկողոթյան ներքո, և ԿԲ-ն իր քաղաքականության շրջանակներում կանի ամեն ինչ, որպեսզի բացառի սպեկուլյատիվ երևոյթները շուկայում և պահպանի ֆինանսական կայունությունը:
Ըստ Ա.Դարբինյանի, ԿԲ այս քայլը թույլ է տալիս լուծել երկու պրոբլեմ` աջակցել հայկական արտահանման մրցունակությանը և ապահովել Հայաստան հոսող տրանսֆերտների վճարունակությունը, որոնց ակտիվ սեզոնն ընկնում է նախատոնական փուլին: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, նա պարզաբանել է, որ Հայաստանի միջազգային պահուստները պետք է ապահովեն ներմուծման առնվազն երեքամսյա ծածկույթ, իսկ ներկայումս Հայաստանի միջազգային պահուստները գերազանցում են ծածույթի սահմանը: «Հետևաբար, այստեղ նույնպես չկան շուկայում կայունություն ապահովելու գծով ռիսկեր»,-հավելել է նա:
Ինչ վերաբերվում է ինֆլյացիոն ազդեցությանը, ապա Դարբինյանը նշել է, որ ներկայումս ինֆլյացիան գտնվում է թույլատրելի նպատակային տիրույթի ներքին շեմին: «Տարեվերջին և հաջորդ տարի, եթե անգամ չբացառենք անկանխատեսելի ռիսկերը, ինֆլյացիան կտատանվի թույլատրելի տիրույթում, որն ամրագրված է դրամավարկային քաղաքականության ծրագրում, կազմելով 4%(+/- 1%): Տարեկան ինֆլյացիան հոկտեմբերի վերջին կազմել է 2.2%, իսկ տարեսկզբի համեմատ`0.2%»,-նշել է նա: Համաձայն ՀՀ ԿԲ 2014 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, ինֆլյացիան տարեվերջինբ կկազմի 3.2%:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը դրամի նկատմաբ նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով (419 դրամից մինչև 435 դրամ), նորացնելով ութամյա մինիմումը:
Ըստ ՀՀ ԿԲ վերջին տվյալների, Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թվականի 3-րդ եռամսյակոմ կազմել են 1.663 մլրդ.դոլար, եռամսյակում նվազելով 6.7%: