Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2014 18:55

Orange-ի բոլոր ծառայությունների համար այժմ կարելի է վճարել առցանց` անմիջապես ArCa, MasterCard և Visa բանկային քարտերի միջոցով


ԱրմԻնֆո. Ամերիաբանկն Orange ընկերության հետ համատեղ հայտարարում է Orange-ի բաժանորդների համար առցանց (ինտերնետում) վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, Orange ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են բոլոր ծառայությունների համար վճարումներ կատարել առցանց` ArCa, MasterCard և Visa բանկային քարտերով£ Առցանց վճարումներն իրականացվում են www.orangearmenia.am կայքի միջոցով և անմիջապես փոխանցվում բաժանորդի հաշվեկշռին£

Նշենք, որ բաժանորդը կարող է իրականացնել վճարումներ ցանկացած բանկի ArCa, MasterCard կամ Visa քարտով: Կիրառվող VbV (Verified by VISA) և SecureCode (3D Secure MasterCard) տեխնոլոգիաներն ապահովում են առցանց գործարքների իրականացման անվտանգության բարձր մակարդակ:

ՙOrange-ի և Ամերիաբանկի համատեղ այս նախագիծը ևս մեկ լուրջ քայլ է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում,- նշում է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության պետ, ծրագրի համակարգող Բենիամին Թադևոսյանը,- առցանց առևտուր իրականացնող կայքերում ArCa, MasterCard և Visa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը հեշտացնելու նպատակով մենք մշակել ենք ծրագրային գործիքª vPOS (վիրտուալ տերմինալ), որը կարող է արագ տեղադրվել ինտերնետային կայքում` առանց մեծածավալ ծրագրավորման և կարգաբերումների անհրաժեշտության՚: